ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՆԱԽԱԳԻԾ». Գործնական աշխատանք` տեխնոլոգիա առարկայից

Մայիսի 26, 2022
Դպրոցական անցուդարձ

«Միայն մի միջոց կա մեծ աշխատանք կատարելու համար` սիրել այն։ Եթե դուք դեռևս այդ համոզմանը չեք հասել, սպասեք»։ Սթիվ Ջոբս

Հիմք ընդունելով այս խոսքերը` Եղվարդի N 3 հիմնական դպրոցի IV դասարանցիները մեծ սիրով մասնակցեցին գործնական աշխատանքին տեխնոլոգիա առարկայից (ուսուցիչ` Ն. Ենգոյան), որը կրում էր «ՆԱԽԱԳԻԾ» խորագիրը։

Նրանց հանձնարարվել էր կահավորել հյուրասենյակը` օգտագործելով իրենց հմտություններն ու կարողությունները, որոնք ձեռք էին բերել տեխնոլոգիայի դասաժամերին։

Աշակերտները սիրով ու ոգևորությամբ կատարած աշխատանքները զարմացրեցին ներկաներին