ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային մրցույթ՝ «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում»

Մայիսի 26, 2022
Միջազգային լուրեր

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) ներկայացուցչությունը և Վ Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հայաստանի Ալիանս ֆրանսեզի» («Alliance Française d’Arménie») և Հայաստանում ֆրանկոֆոն մեդիայի աջակցությամբ (Le média francophone de l'Arménie), կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը։

Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս 180 վայրկյանում հանդիսատեսին պարզ և հանրամատչելի ներկայացնել իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ):

Մրցույթին կարող են մասնակցել 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև 2020-2021 ուստարում իրենց թեկնածուական ատենախոսությունը պաշտպանած անձինք։

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները պետք է մինչև 2022 թվականի հունիսի 20-ն իրենց հայտերն ուղարկեն mt180-armenie@auf.org էլ. հասցեին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3NubBn9

Հարցերի դեպքում կարելի է գրել mt180-armenie@auf.org հասցեին կամ զանգահարել +374 93 38 33 36 հեռախոսահամարով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն