ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բացվելու է «Խրամատային գեղարվեստ» հանրապետական ցուցահանդեսը

Մայիսի 26, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվելու է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները:

Ցուցադրվելու են 30 արվեստագետների աշխատանքներ՝ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, լուսանկարչության, քանդակագործության բնագավառներից:

Ծրագրի կազմակերպիչն է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 30-ը:

Մուտքն ազատ է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն