ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը 200 մլն դրամով ավելացրել է 2022 թ. մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները

Մայիսի 26, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունը մայիսի 26-ին կայացած նիստում հավանության է արժանացրել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Այս նախագծով ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն կավելացվի 200 մլն դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Այն բխում է 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության և մարզիկների լավագույն մարզավիճակի ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:

Մասնավորապես, ֆինանսական միջոցներ են հատկացվելու Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, մարմնամարզության, ձյուդոյի, բասկետբոլի, հրաձգության, սուսերամարտի, թենիսի և վոլեյբոլի ֆեդերացիաներին, ինչպես նաև «Լողի հայկական դաշնություն» ՀԿ-ին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը զեկուցել է՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը բխում է նաև 3 հիմնական պատճառներից. «Մենք մեր օրակարգը պետք է համապատասխանեցնենք միջազգայինի հետ: Միջազգային մի շարք առաջնություններ են ավելացել, մասնավորապես՝ մինչև 23 տարեկանների և կրտսեր տարիքի պատանիների առաջնությունները, ինչի հետևանքով ավելացել է նաև ուսումնամարզական հավաքների քանակը: Սա պայմանավորված է նաև նրանով, որ 2020-2021 թվականներին նախատեսված են եղել մի շարք միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են և կանցկացվեն 2022 թվականին»:

Բացի դրանից՝ ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշել է՝ ըստ էության վերականգնվում է ֆեդերացիաների ֆինանսավորումը՝ պայմանավորված 2020-2021 թվականների կրճատումներով, երբ քովիդով պայմանավորված՝ բյուջեում կրճատումներ եղան, և մի շարք մրցումներ չեղարկվեցին. «Հիմա միջազգային մրցումների թիվն ավելացել է, դրանց լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ: Նախկին հատկացումներն արդեն չեն բավարարում ֆեդերացիաներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս նախագծի ընդունումը. «Սրա հետ մեկտեղ պետք է նաև այնպես անենք, որ նմանօրինակ որոշումները կայացնենք ճիշտ ժամանակին՝ ավելի արդյունավետ աշխատելու և լավագույն արդյունքներ ապահովելու համար: Նպատակ ենք դրել ՀՀ-ում միջազգային մրցաշարեր անցկացնել ու այնպես անել, որ Հայաստանը սպորտային քարտեզում իր տեղն ունենա: Այս համատեքստում ևս կարևոր նախագիծ ենք ընդունում»:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)