ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի ձևավորման նպատակով առաջարկներ է ներկայացրել

Մայիսի 26, 2022
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին:

Ելույթ ունենալով «Ռազմավարություն - 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկման ժամանակ` նա շեշտել է, որ վերջին տարիներին երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես մտել է միջազգային խոշոր կազմակերպությունների օրակարգ, ինչպես նաև փաստել է, որ ԵԱՏՄ-ն ևս այդ ուղղությամբ քայլեր է կատարում։

«Երիտասարդների նոր գաղափարները, եռանդն ու յուրօրինակ մոտեցումները, անշուշտ, մեծ նշանակություն ունեն համագործակցության և ինտեգրացիոն նախագծերի հետագա զարգացման համար։ Տնտեսական զարգացումը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մինչև 2025 թվականի ռազմավարության առանցքային ուղղություն, ներառում է նպատակային աջակցության ճկուն մեխանիզմների մշակման գաղափարը, որին ակտիվորեն կարող են ներգրավվել երիտասարդները։ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երիտասարդական քաղաքականության ոլորտի համագործակցության ամրապնդումը կարող է դառնալ տարածաշրջանային ինտեգրման կարևոր և անբաժանելի մասը»,- նշել է նա։

Ա․ Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ երիտասարդների համար բիզնես հմտությունների (հատկապես միջին և փոքր բիզնեսի) զարգացմանը միտված նոր հնարավորությունների և պայմանների ընդլայնումը կհանգեցնի ԵԱՏՄ երկրների տնտեսության բարելավմանը և խթանմանը։

Երիտասարդությունը՝ որպես սոցիալական խումբ, ամենուր ունի ընդհանրական խնդիրներ, որոնց համար, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, կարող են մշակվել ընդհանրական լուծումներ ԵԱՏՄ համագործակցության շրջանակում։

Այս տեսանկյունից Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում երիտասարդական քաղաքականության միտվածությունը` երիտասարդների ներուժի իրացման, մարդկային կապիտալի զարգացման, կրթության, միասնական աշխատաշուկայում ինտեգրվելու և բազմաթիվ այլ հարցերի ուղղությամբ։

«Պետք է մեծ ջանքեր գործադրվեն և ներդրումներ արվեն կրթության, գիտության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների և երիտասարդության համար գրավիչ այլ ոլորտներում»,- ընդգծել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության փորձի հիման վրա ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի ձևավորման համար նա ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ոչ ֆորմալ ուսուցմամբ կրթության մատչելիության ընդլայնմանը, նորարարությունն ու ստեղծարարությունը խրախուսող հեղինակավոր մրցույթների կազմակերպմանը, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացմանը (օրինակ՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներ)։

Փոխնախարարի առաջարկներում կարևորվել են նաև գիտելիքը և միջմշակութային երկխոսությանը նպաստող ֆորումների, փառատոների և այլ միջոցառումների անցկացումը։

Ամփոփելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսությունն առաջնային է երիտասարդության քաղաքականության մշակման տեսանկյունից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…