ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կառավարության հատկացումները՝ Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի և Կրասարի կամրջի վերականգնման համար

Մայիսի 26, 2022
Մշակութային լուրեր

Մայիսի 26-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների (44.119.600 ՀՀ դրամ՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները) և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության համար (8.260.000 ՀՀ դրամ):

Դեռևս 2012 թ․ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը: Պետական բյուջեից պարսպի նշյալ հատվածի վերականգնման համար 2012-2018 թթ․ հատկացվել է 89.457.440 ՀՀ դրամ: Այժմ հատկացված միջոցների հաշվին կիրականացվեն Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման մնացած աշխատանքները։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախապես հայտարարել էր մրցույթ, և արդեն կա հաղթող կազմակերպություն։ Համաձայնագրի համապատասխան՝ կնքելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները։

ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Կրասար համայնքում հաշվառված տեղական նշանակության եռաթռիչք «Կրասարի կամուրջ» (պետ. ցուցիչ՝ 7.58.5) հուշարձանի արևմտյան կողմից թռիչքների պատերի մի հատվածը մասնակի փլուզվել է: Փլուզման պատճառով կամրջի վրայի խողովակաշարը անջատվել և ընկել է գետը՝ վնասելով վերևի հատվածի քարերի շարվածքը։

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք տարածաշրջանի «Կրասարի կամուրջ» պատմամշակութային հուշարձանը 1892 թվականին կառուցվել է Ախուրյան գետի վրա և գտնվում է Կրասար բնակավայրից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնական կապող ճանապարհն է հարևան Սեպասար գյուղի հետ և ներկայում գտնվում է վթարային վիճակում: Եռաթռիչք է, կառուցված է կոպտատաշ գորշ տուֆով, թռիչքների եզրագոտիները սրբատաշ են:

Առաջիկայում մրցութային կարգով կպատվիրվեն կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)