Տարեվերջյան տոնական տրամադրությունը թևածում է ուսումնական հաստատություններում:
Երգ ու պար, շնորհակալական խոսքեր, հարազատ կրթօջախի արժևորում, հարաչարչար ուսուցիչներին՝ խոնարհում և, իհարկե, այս ամենը հայրենասիրության փիլոնով...
Այսօր 4-րդ «բ» դասարանն է փայլում պայծառ աստղի պես... Դասվար Արևիկ Հայրապետյանի գեղագիտական ձեռամբ հարդարված բեմում դաս-հանդես է. թեման` «Խաղաղության աղոթք»:
Նրբաճաշակ բաղադրիչներով համեմված ամփոփիչ միջոցառումն ամբողջացրեց դասարանում կատարված քառամյա աշխատանքը, դասավանդող ուսուցիչների ավանդը:
Դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը հանգամանալից վերլուծեց դաս-հանդեսը և ընդգծելով թեմայում արծարծված նրբությունները, շեշտադրեց.
-Սիրելի փոքրիկնե՛ր, դուք մեզ ստիպեցիք առավել հասուն մտքով նայել կյանքին...
Տնօրեն Ս. Հարությունյանը հավաստագրեր հանձնեց սաներին և վստահեցրեց ծնողներին, որ իրենց երեխաները բարձր դասարաններում կաշակերտեն վաստակաշատ ու հմուտ ուսուցիչների:
Կապանի N 5 հիմնական դպրոց