ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուն պահենք մեր մեջ ընթերցողին...

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Մեզանից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով:

Եվ պատահական չէ, որ հայ մեծանուն բանաստեղծի` Հ. Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին է նշվում գիրք նվիրելու օրը: Այդ օրվա խորհուրդը շոշափելի էր նաև մեր՝ Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագդպրոցում. VIII դասարանի աշակերտները իրենց դասղեկ Ա.Սարգսյանի և գրադարանավար տիկին Գրետայի նախաձեռնությամբ միմյանց նվիրեցին գրքեր` պարգևելով հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր:

Նվիրենք միմյանց գրքեր և մեր մեջ արթու՛ն պահենք ընթերցողին...