ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Իմ սեր հայրենիք». հոբելյանական համերգաշար՝ նվիրված Թ. Ալթունյանի անվան երգի-պարի համույթի հիմնադրման 85-ամյակին

Մայիսի 30, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը հիմնադրման 85-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկում է «Իմ սեր հայրենիք» խորագրով համահայաստանյան հոբելյանական համերգաշարը: Մեկ տարի շարունակ համույթը հոբելյանական համերգաշարով կներկայանա ամբողջ հանրապետությունում, իսկ եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։

Լեգենդար անսամբլը համերգաշարի մեկնարկը կազդարարի 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիից: Համերգային ծրագրի ընթացքում կներկայացվեն տասնամյակներ շարունակ հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացած կատարումներ, ինչպես նաև նոր ստեղծագործություններ:

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հիմնադրվել է 1938 թվականին ՀՍԽՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, բազմակի շքանշանակիր Թաթուլ Ալթունյանի ջանքերով, որի կողքին են եղել Ժողովրդական արտիստներ, կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և պարուսույց Էդուարդ Մանուկյանը: Տարիներ շարունակ ունենալով այնպիսի տաղանդավոր ու հմուտ գեղարվեստական ղեկավար, ինչպիսին Թաթուլ Ալթունյանն էր, անսամբլը հսկայական գործ է կատարել՝ հայ ժողովրդական երգն ու պարը գրագետ մշակմամբ ու կատարողական բարձր արվեստով ժողովրդին վերադարձնելու ուղղությամբ:

Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնել են մարդիկ, որոնք հանձն են առել երգի-պարի անսամբլի նորացումը՝ պահպանելով ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը, համերգային ծրագրի մեջ ներգրավելով երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ:

Շուրջ 85-ամյա հարուստ տարեգրությամբ, փառքի բարձունքներ նվաճած, աշխարհի բոլոր մայրցամաքներն այցելած, հազարավոր ունկնդիրների սրտեր նվաճած Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը, կատարելով իր առաքելությունը, աշխարհին է ներկայացրել հայկական հնչյունից ծնված ավանդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու գունագեղ տարազը՝ մնալով Հայոց աշխարհի բազում պարծանքներից մեկը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)