ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մանկական գրքի փառատոն»՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Մայիսի 31, 2022
Մշակութային լուրեր

«Զանգակ» գրատունը հունիսի 1-3-ը Երևանի Անգլիական այգում կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն»։
Փառատոնի նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ և ստեղծելով գրքային միջավայր։
Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։

Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր. կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր: Փառատոնի շրջանակում իրականացվելու են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական և մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ ու զրույցներ, խաղեր և ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթի ժամեր ու վարպետության դասեր, ինչպես նաև թատերական ներկայացումներ:

Փառատոնի ընթացքում նախատեսվում է նաև գրքերի ցուցադրություն-վաճառք և «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթի ամփոփում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն