ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սպորտային շաբաթ

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Ամբողջ շաբաթ Եղվարդի N 3 հիմնական դպրոցում տիրում էր ուրախ ու լարված մթնոլորտ. հայտարարվել էր վոլեյբոլի ներդպրոցական մրցույթ, որին ակտիվորեն մասնակցեցին դպրոցի բարձր դասարանի աշակերտները (ուսուցիչներ` Տ. Հակոբյան, Ա. Պռազյան)։

Լարված պայքարի արդյունքում տղաների թիմում առաջին տեղը գրավեցին IX ա դասարանի աշակերտները, II տեղը` IX բ դասարանի աշակերտները , իսկ 3֊րդ տեղը` IX գ դասարանի աշակերտները , իսկ աղջիկների թիմում 1֊ին տեղը գրավեց IX բ դասարանը, 2֊րդ տեղը` VIII բ դասարանը, 3֊րդ տեղը` VII ա դասարանը։

Հաղթող թիմերին տնօրինությունը պարգևատրեց գավաթով և պատվոգրերով։

Շնորհավորում ենք հաղթող թիմերին։