ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նպատակը՝ օգնել ծնողներին

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Դրական ծնողավարման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի ամփոփումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում և դրական հուզախառը տրամադրությամբ:

Ուստարվա ընթացքում դպրոցի 9-րդ «ա», 4-րդ «ա» և 4-րդ «գ» ծնողական լսարանը մեծ սիրով մասնակցել է ՎՎ Կապանի գրասենյակի կողմից ծրագրված և նրա կողմից հովանավորվող դասընթացներին:

Դաստիարակության բացասական մոտեցումները մեզանում տեղ չունեն, արդյունավետ չեն և նույնիսկ՝ վնասակար, ուստի այլընտրանքն ինքնագնահատականի բարձրացման մեթոդաբանությունն է՝ երեխայի համար նպաստավոր եղանակներով:

Դասընթացավար Հ.Մեսրոպյանը գոհունակություն արձանագրեց հանդիպումների շրջանակում կատարված ակտիվ ունկնդրման վերաբերյալ և ներկաներին տրամադրեց ՎՎ գրասենյակի կողմից նվիրաբերված բրոշյուրներ, որոնցում մանրամասնված են երեխաների հետ հարաբերությունների բարելավման նրանց հասկանալու հոգեբանական հարցեր:

Կապանի N 5 հիմնական դպրոց