ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մենք շնորհակալ ենք բոլոր նվիրյալներից

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 30-ին ՎՎ Կապանի հյուրընկալ գրասենյակում տեղի ունեցավ երկարօրյայի խմբակների խմբավարների հաշվետու- հանդիպում:

Տնօրեն Անուշ Մեժլումյանը խորամուխ եղավ աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների, հաջողված արդյունքների, հաջողության հասնելու ուղիների որոնման, համակարգային փոփոխման մեջ:

Ծրագրում ներառված դպրոցները վստահաբար արձանագրեցին դրական ու գովելի արդյունք, հույս հայտնեցին, որ օրենքի նոր փոփոխությունների համաձայն գործընթացի շարունակականությունը կապահովի դպրոցը, քանզի երեխան երկարօրյայի պարապմունքում անց է կացնում հետաքրքիր ժամանակ, ուսումնառության մեջ արձանագրում է բարձր գնահատական, ընտանիքի համար՝ ապահովություն:

Մասնավորապես մեր դպրոցում խմբակը գործել է հոգատարության մթնոլորտում, աշակերտները հաճախել են սիրով, հեռացել՝ ափսոսանքով:

Կապանի N 5 հիմնական դպրոցը տասնամյակներ է, ինչ համագործակցում է ՎՎ գրասենյակի հետ: Արդյունավետ աջակցությունը կազմակերպության կողմից՝ նպաստում է անարդարության հաղթահարմանը դպրոցական միջավայրում, համայնքում և ընտանիքում, երեխայի սոցիալական վիճակի բարելավմանը:

Այսուհանդերձ՝ շնորհակալություն ենք հայտնում երեխայակենտրոն ծրագրեր իրականացնողներին, ուստի և՝ նվիրյալներին, ի դեմս ՎՎ Հայաստանի:

Կապանի N 5 հիմնական դպրոց