ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ Այբբենարանին

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հերթական սերունդը՝ 1-ին Ա դասարանը, դասվար Արևիկ Դավթյանի նվիրումով աշխատանքի շնորհիվ յուրացրեց հայոց լույս Այբուբենը, դարձավ տառաճանաչ՝ իր առջև բացելով գիտության լուսավոր դռներ:

Փոքրիկները գեղեցիկ ասմունքով, սահուն խոսքով հիացրին ներկաներին, կատարեցին «Հայոց այբուբենը», «Ես սիրում եմ իմ երկիրը» երգերը` ծածանելով հայոց եռագույնը:

1-ին դասարանցիներին, ուսուցիչներին,ուսուցչի օգնականներին և ծնողներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և նշեց.

-Մեր սիրելի դասվար Արևիկ Դավթյանն ուսուցչի օգնական Տաթևիկ Ջոմարդյանի հետ համատեղ իրենց մտքի լույսն ու հոգու ջերմությունը սփռելով՝ վառվել են մոմի նման, լուսավորել հրաշք փոքրիկների ճանապարհը,իրենց հոգիներում կրելով մեծն Մաշտոցի պատգամը, կենարար ջրով սնել նրանց մատաղ հոգիները, որոնց ցանած առողջ սերմերն ապագայում առատ հունձք են տալու:

Տիկին Մուրադյանը փոքրիկներին մաղթեց խաղաղ, անամպ երկինք, երջանիկ, ուրախ մանկություն, պայծառ ու լուսավոր ապագա :

Տաթևիկ Ջոմարդյան
Ուսուցչի օգնական