ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հունիսի 1 երեխաների պաշտպանության օր

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 1, երեխաների պաշտպանության միջազգային օր, օր որ ազդակ է բոլորիս. երեխաները ամենօրյա ուշադրության ,սիրո և պաշտպանության կարիք ունեն:

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական մթնոլորտ էր, 1-4 րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց կավճանկարչության մրցույթ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:

Դպրոցի բակը գունավորվեց փոքրիկ դպրոցականների գեղեցիկ նկարներով, լսվում էր փոքրիկների զվարթ ճիչերն ու խնդուն ծիծաղը:

Աշակերտները կատարեցին «Հունիսի 1» և «Ես սիրում եմ իմ երկիրը» երգերը` ծածանելով հայոց եռագույնը:

1-5 դասարաններում անցկացվեցին հեքիաթի ժամեր:

Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին, նրանք են մեր երկրի լուսավոր ապագան կերտողները: