ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրը խորհրդանշում է ուրախ, անհոգ մանկություն

Հունիսի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Այսօր՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում մեր դպրոցում, տոնվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Ի՞նչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար…երգ, պար, խաղեր, վառ գույներ և անկեղծ ժպիտներ:

Դպրոցի 3-րդ «բ» դասարանի վաստակաշատ ու հմուտ դասվար Մելադա Սահակյանը սաների ամառային առաջին օրը նշանավորեց խաղաղությանն ու երեխաների պաշտպանությանը նվիրված գողտրիկ միջոցառումով:

Խաղաղաության գինը ասելիքի լեյտմոտիվը դարձրած աշակերտները կավճանկարի միջոցով ստեղծեցին իրենց երազած խաղաղության պատկերները:

-Այսօրվա խորհուրդը, իհարկե, պայծառ աչուկներով, ժպտերես դեմքերով, լուսավոր ապագայի հավատով երեխաներն են,- ասաց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը, շնորհակալություն հայտնեց ընկեր Սահակյանին՝ հունիսի 1-ը բովանդակալից և ուրախ տոնի վերածելու համար:

Միջոցառմանը ներկա էին խաղաղությունը կյանքով արժևորած Շահեն Գրիգորյանի հարազատները (նրա անունով անվանակոչված է 3-րդ «բ» դասարանը):

Կապանի N 5 հիմնական դպրոց