ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լավագույն նվերը

Հունիսի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 1-ին էլեկտրոնային գրադարանում ներկա եղանք «Գրքի քննարկում» միջոցառմանը: Նյութը Վիլյամ Սարոյանի «Նարինջները» և «Հինգ հասուն տանձերն» էին:

Դպրոցի 8-րդ «ա» դասարանի աշակերտներ Անդրանիկ Աթայանը, Անիտա Մեժլումյանը, Արմինե Օհանջանյանն ակտիվ մասնակցություն ունեցան, ցուցաբերեցին խորը վերլուծական հմտություններ, սահուն խոսքի կուլտուրա, խնդիրներ վեր հանելու կարողության բարձր աստիճան:

Միջոցառումը նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան, կազմակերպել էր ՎՎ Կապանի գրասենյակը:

Յուրօրինակ շնորհավորելու ձևաչափեր ընտրված, քանի որ քննարկվող ստեղծագործության թեման վերաբերում էր երեխայի կարիքներին, նրա նկատմամբ գործադրված հոգեբանական և ֆիզիկական բռնությանը:

Ներկաները՝ մեկմեկու շարունակելով ընթերցեցին պատմությունը, թափանցեցին հերոսի ներաշխարհը, առաջարկեցին լուծումներ, եզրահանգեցին՝ յուրաքանչյուրն իր մտքի տերն է, մասնակիցը, նրա արարման...

- Տոնը տոն չէ, առանց նվերի,- ասաց ՎՎ տնօրեն Անուշ Մեժլումյանը և նվերներ հանձնեց երեխաներին:

Կապանի N 5 հիմնական դպրոց