ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այբբենարանի հանդես

Հունիսի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հունիսի 1-ին Iբ դասարանը (դասվար` Մարինե Խաչատրյան, ուսուցչի օգնական` Մերինե Ստեփանյան) հրաժեշտ տվեց սիրելի Այբբենարանին: Առաջին դասարանցիներն ասմունքի, «Այբ, բեն, գիմ», «Մայրենի լեզու», «Սովորում ենք, սովորում» երգերի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը, այն կարևոր դերակատարությունը, որ հայոց գրերն ունեցել են մեր կյանքում:

Աշակերտներին շնորհավորեց առաջին «բ» դասարանի դասվար` Մարինե Խաչատրյանը և պատգամեց, որ սիրեն ու պահպանեն ոսկեղենիկ Մայրենին, խոսեն անաղարտ հայերենով:

Շնորհավորանքի խոսք ասաց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և նշեց, որ, հիրավի, հրաշք կատարվեց, և հերթական սերունդը դարձավ գրաճանաչ` դասվար Մարինե Խաչատրյանի շնորհիվ: Տիկին Մուրադյանն աշակերտներին պատգամեց լավ, շատ լավ սովորել, քանի որ լավ սովորելը ևս հայրենասիրություն է և հավաստիացրեց, որ այս լուսավոր սերունդը լինելու է մեր անկախ երկրի պայծառ ապագան կերտողը:

«Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը համընկել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Տոնն ամբողջացվեց կավճանկարչությամբ, իսկ հյուր եկած մուլտհերոսները կրկնակի տոն պարգևեցին փոքրիկներին` նրանց շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Տարրական կրթության մ/մ նախագահ Հերմինե Առաքելյան