ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով 50 մլն 360 հազար դրամ կհատկացվի դպրոցներին

Հունիսի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»:

Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ դպրոցներին՝

20,380.6 հազար դրամ՝ «Եղվարդի N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ջերմային ցանցի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար,

1,988.0 հազար դրամ՝ «Արարատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

558.0 հազար դրամ՝ «Ա. Երզնկյանի անվան Երևանի N 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

4,800.0 հազար դրամ՝ «Երևանի Մ. Քաջունու անվան հ. 54 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ «ՆՇԱՆԱԿԵՏ-ՄՄ» վարժահամալիրի ձեռքբերման համար,

450.0 հազար դրամ՝ «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

140.0 հազար դրամ՝ «Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

976.0 հազար դրամ՝ «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

5,826.7 հազար դրամ՝ «Աբովյանի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ կրթահամալիրի շենքի մասնակի նորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար,

709.4 հազար դրամ՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

14,532.0 հազար դրամ՝ «Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)