ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կրթության ոլորտում պետական ներդրումներն ամենանպատակայինն են». ՀՀ վարչապետ

Հունիսի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել՝ ուղղված կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացմանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 596-Ն որոշմամբ՝ սահմանվել է, որ 2022 թվականի մայիսից 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում 30-50 տոկոս հավելավճար ստացող 478 ուսուցչի նկատմամբ ևս կկիրառվի բարձրացված 200 հազար ՀՀ դրամ դրույքաչափը:

«Այս որոշմամբ՝ հատկացնում ենք անհրաժեշտ գումարը, և վերոնշյալ 478 ուսուցիչներն առաջիկա օրերին կստանան մայիսի աշխատավարձը՝ նոր մեխանիզմով: Արդեն ունենք ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է մինչև 450 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ շուրջ 400 հազար դրամ ցուցանիշի հասնում է ավելի քան 2 տասնյակ ուսուցիչների աշխատավարձը: Ի դեպ, հավելավճար ստացող 478 ուսուցչից 130-ն ունի տարակարգ: Փաստացի, արդեն ունենք կոնկրետ դեպքեր, երբ մեխանիզմը գործում է, և բարձրացված վարձատրությունն իրականություն է»,- փաստել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մայիսի 13-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը, որն իրականացվում է ինքնաշխատ եղանակով:

«Այս պահին արդեն ունենք ավելի քան 2600 դիմում, և կարծում եմ, որ վերջին օրերին դրանց հոսքը կավելանա»,- փաստել է նախարարի տեղակալը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և հավելավճարի հնարավորություն ստանալ:

«Մենք ունենք ռազմավարական որոշում, այն է՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեզ համար բացարձակ առաջնահերթություն են: Մենք պետք է գումար չխնայենք այդ ոլորտի վրա, քանի որ կրթության ոլորտում պետական ներդրումներն ամենանպատակայինն են»,- փաստել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)