ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ սիրելի դպրոցին

Հունիսի 3, 2022
Դպրոցական անցուդարձ Օրվա խորհուրդ

Սիրելի՛ շրջանավարտներ

Հնչեց Ձեր դպրոցական Վերջին դասի Վերջին զանգը, Դուք ավարտեցիք դպրոցը՝ հրաժեշտ տալով հարազատ կրթօջախին, ուսուցիչներին, դասընկերներին ու գնում եք նոր կյանք, կյանքի մի նոր լուսավոր շրջափուլ, որտեղ պարտավոր եք լինել առավել լրջմիտ ու խոհուն, շրջահայաց ու աշխատասեր, մտքով պրպտող ու նախաձեռնող, բարի ու շիտակ:

Շնորհավորում եմ Ձեզ դպրոցն ավարտելու առթիվ, մաղթում խաղաղ, անամպ երկինք, ամուր առողջություն և նվիրական իղձերի իրականացում, մաղթում, որ հետագա ողջ կյանքում կարողանաք իրացնել այն լույսն ու ջերմությունը, որ կային այսօրվա ձեր խոսքերում:

Գնացեք ձեր լուսավոր երազանքների հետևից. դրանք, անշուշտ, իրականանալու են:

Տարե՛ք Ձեզ հետ մեր մտքի լույսը, թո՛ղ այն հարատև ուղեկցի Ձեզ և լուսավորի Ձեր նոր կյանքի լուսե ճանապարհը:

Կյանքը կանչում է Ձեզ, բարի երթ բոլորիդ..., բարի նորամուտ նոր կյանք ու նոր հորիզոններ...

Աիդա Մուրադյան
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն

Լճաշեն գյուղի շրջանավարտներին իր օրհնությունն էր բերել Գավառի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը:

Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք հղեց Լճաշենի վարչական համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…