ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը՝ Հայաստանում

Հունիսի 6, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք:

Ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով: Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում, այնպես էլ Երևանում (օգոստոսի 1-ին և 2-ին)՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ըստ երկրորդ տարբերակի՝ մասնակիցները մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը պետք է ուղարկեն 2 տեսանյութ, որոնցից մեկը՝ իտալերեն: Մրցույթի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3PZ6IV2:

Լսումների փուլից հետո ընտրված թեկնածուները սեպտեմբերի 20-ին և 21-ին կմասնակցեն կիսաեզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլ անցած թեկնածուները կմասնակցեն սեպտեմբերի 22-ին կայանալիք գալա համերգին։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը կանցկացվեն Հռոմում:

«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մասնակցության վճարը 90 եվրո է:

Մասնակցության հայտը պետք է լրացնել այստեղ՝ https://ilvillaggiodellamusica.it/modulo-iscrizione-2022:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն