ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ ծանրորդները 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունիսի 6, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 7 մեդալ է նվաճել՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը՝ երկամարտի 354 կգ արդյունքով (160+194), և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, որը երկամարտում գրանցել է 377 կգ արդյունք (171+206):

Երկամարտում արծաթե մեդալակիրներ են դարձել Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Արա Աղանյանը երկամարտում ցույց է տվել 375 կգ արդյունք (170+205), իսկ Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով է դարձել Եվրոպայի փոխչեմպիոն՝ ընդամենը 2 կգ զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովին:

+109 կգ քաշայինների պայքարում էլ Վարազդատ Լալայանը երկամարտի 451 կգ (210+236) արդյունքով հռչակվել է փոխչեմպիոն՝ զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեին, ով կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ 371 կգ) և գերծանր քաշային Գոռ Մինասյանը (երկամարտ 446 կգ)։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Նա նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Մանուկյանը զրո է ստացել հրում վարժությունում՝ դուրս մնալով պայքարից:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը ԵԱ-ին մասնակցում էր Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված երեք մարզուհիները՝ Իզաբելլա Յալյանը, Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, անմասն են մնացել մեդալներից: Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը 5-րդ տեղն է զբաղեցրել՝ երկամարտի 197 կգ արդյունքով (90+107): Հռիփսիմե Խուրշուդյանը, 6 տարվա դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, դարձյալ 5-րդ տեղն է գրավել՝ երկամարտում ցույց տալով 227 կգ արդյունք (105+122): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Տաթև Հակոբյանը (76 կգ), երկամարտում ձախողվել է։

Հայ ծանրորդներն այս գիշեր կվերադառնան հայրենիք:

Եվրոպայի առաջնության մրցավարական աշխատանքներում ընդգրկված է եղել միջազգային կարգի մրցավար, ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ Արայիկ Ալավերդյանը:

Ալավերդյանն առաջնության մեկնարկի նախօրեին տեղի ունեցած Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովի ընթացքում նաև հանդես է եկել ելույթով: Նա ներկայացրել է Երևանում 2023 թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)