Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին:
Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության երկկողմ հարաբերությունների բաժնի պետ Հասմիկ Հասմիկյանը:
Հանդիպմանը նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հյուրընկալվող կողմին հանգամանորեն ներկայացրել են Հայաստանում մշակույթի ոլորտում առկա գործընթացները՝ ընդգծելով առանձին ուղղություններում մասնագիտական կրթությանը միտված ծրագրերի իրականացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակույթի ոլորտում փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտում համատեղ նոր ծրագրերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են կինոարտադրության ոլորտին, ժամանակակից արվեստի մյուս ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հնարավոր հեռանկարներին:
Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ շեշտադրվել է կինոկրթության, մշակութային արժեքների վերականգնող մասնագետների, գրադարանային գործի ոլորտում մասնագիտական կրթությանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացումը:
Խոսելով միջազգային համագործակցության ծրագրերի մասին՝ Արթուր Մարտիրոսյանը Մոլդովայի մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին տեղեկացրել է, որ Հայաստանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին պաշտոնապես միացել է 2018 թվականին, ինչը հայաստանյան մշակութային գործիչներին հնարավորություն է տալիս համագործակցել եվրոպացի գործընկերների հետ և ստեղծարար գործունեություն իրականացնել եվրոպական հարթակներում: Նախարարի տեղակալն առաջարկել է այս հարթակում ևս համագործակցել՝ հանդես գալով համատեղ ծրագրերով:
Հայ-մոլդովական մշակութային համագործակցության նոր ուղիների զարգացման և նախանշված ծրագրերի իրականացման նպատակով կողմերն անդրադարձել են նաև երկու նախարարությունների միջև 2022-2025 թթ. համար մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության ծրագրի ստորագրման հեռանկարին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ