ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուշարձանների պահպանությունից մինչև վերականգնում

Հունիսի 7, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն անդրադարձել են հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանության խնդիրներին և արձանագրվող խախտումներին, ներկայացրել են դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները, պետական մարմինների գործիքակազմը՝ հուշարձանների տարածքներում չթույլատրված գործունեության իրականացման դեպքերում և այլն:

Հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանություն, արձանագրվող խախտումներ

Անդրադառնալով հուշարձանների տարածքներում իրականացվող ապօրինություններին՝ Հարություն Վանյանը նշել է, որ արձանագրվող իրավախախտումները տարաբնույթ են. ամենատարածվածներից են գանձագողությունը, հետախուզումների դեպքերը, որոնք մեծ վնաս են հասցնում հատկապես հնագիտական հուշարձաններին:

Այդպիսի դեպքեր արձանագրվում են ինչպես պատմական մայրաքաղաքների, այնպես էլ դամբարանադաշտերի տարածքներում:

«Մեր աշխատակիցները պարբերաբար իրականացնում են շրջայցեր, մոնիթորինգ, հուշարձանների տարածքներում տեղադրված և նախարարության հետ չհամաձայնեցված հուշակոթողները, խաչքարերը կամ երկաթե խաչերը, որոնք բավականին մեծ տարածում են գտել վերջին տարիներին, համայնքներում բացատրական, իրազեկման աշխատանքներից հետո հեռացվում են»,- ներկայացրել է Հ. Վանյանը՝ նշելով, որ վերջերս, օրինակ, հեռացվել է 800-ամյա Խորանաշատի տարածքում տեղադրված խաչքարը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը փաստել է, որ 2021 թ. արձանագրվել են 131 իրավախախտման դեպքեր՝ գանձագողություն, գանձախուզություն, երկաթյա գործիքներով պատերի փորագրում, ներկանյութերով գրառումներ պատերին և այլն: 2022 թ.-ին արձանագրվել է իրավախախտման 18 դեպք: Նրա խոսքով՝ այդ դեպքերի թիվը, ըստ տարիների, շատ քիչ է տատանվում:

Խախտումները կարող են լինել ինչպես հնագիտական հուշարձանների, այնպես էլ ճարտարապետական կառույցների դեպքերում: Հասցված վնասները գնահատվում են փորձագիտական եզրակացությունների հիման վրա, դրանք տրամադրվում են իրավապահ մարմիններին: Իրավախախտները ենթարկվում են վարչական պատասխանատվության. տուգանքներ են վճարվում, պահանջ է ներկայացվում վերականգնելու հուշարձանի նախկին տեսքը և այլն:

«Նմանօրինակ դեպքեր են արձանագրվել Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում: Հուշարձան շենքի վրա նոր հարկ էին ավելացրել, իրականացրել էին պատուհանների կամ դռների փոփոխություն, շենքի երեսապատի քարերի փոփոխություն: Օրենքով սահմանված կարգով դեպքերին ընթացք է տրվել, և հուշարձանն աղավաղողը պարտավորվել է այն վերադարձնել նախկին տեսքին»,- դեպքեր է նշել Հարություն Վանյանը:

Ըստ նրա՝ բացի պետական գործիքակազմից՝ շատ կարևոր է, որ համայնքն ինքը ճանաչի իր հուշարձանները և հոգ տանի դրանց մասին, քանի որ պատշաճ չվերաբերվելու դեպքում, անկախ վերահսկողությունից, դեպքերը կշարունակվեն:

Հ. Վանյանն իրազեկել է, որ վերջերս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Վայոց ձորում կազմակերպվել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով սեմինար-քննարկում, ինչը շարունակական կլինի նաև մյուս մարզերում:

Հուշարձանների պահպանական գոտու սահմաններում չեն բացառվում մասնավոր հողերի առկայություն, սակայն դրանց օգտագործումն օրենքով ենթակա է որոշակի սահմանափակումների, ինչի մասին պետք է իրազեկ լինեն քաղաքացիները:

Բացի իրազեկումից՝ որպես կանխարգելիչ միջոցներ՝ հիմնականում արգելոց-թանգարանների տարածքներում տեղադրված են նաև տեսախցիկներ, որոնք ժամանակի ընթացքում կավելանան այլ հուշարձանապատկան տարածքներում:

Բանախոսներն անդրադարձել են ոչ միտումնավոր, պատահաբար հայտնաբերված հնագիտական գտածոներին, որոնք քաղաքացին պետք է ներկայացնի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ որոշելու դրանց պատմական արժեքը, և լիազոր մարմնին՝ ԿԳՄՍ նախարարություն:

Հուշարձանների վերականգնման աշխատանքների վերաբերյալ

Հուշարձանների վերականգնման աշխատանքներն ընթանում են մի քանի փուլով՝ սկսած պեղումներից, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներից մինչև բուն վերականգնում: Այս տարի ոլորտի համար պետական բյուջեից հատկացված է ավելի քան 300 մլն դրամ:

Արդեն իսկ պեղումներ են ընթանում Լոռու բերդի, Տավուշի բերդի, Սրվեղի վանքի տարածքներում:

Բուն վերականգնման աշխատանքներ և հատկացումներ նախատեսված են հետևյալ հուշարձանների համար՝

  1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ՝ 26 735 052 ՀՀ դրամ,
  2. ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ՝ 5 544 096 ՀՀ դրամ,
  3. ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 20 392 074 ՀՀ դրամ,
  4. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ՝ 27 300 000 ՀՀ դրամ,
  5. ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի նույնանուն ամրոցի պարիսպների ամրակայման և վերականգնման աշխատանքներ՝ 44 119 600 ՀՀ դրամ։

Մի շարք հուշարձաններ կվերականգնվեն նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Այդպիսով, բարերարների միջոցների հաշվին կվերականգնվի Արագածոտնի մարզի Հարթավանի Աստվածընկալ եկեղեցին, որի վերականգնումն անցած տարի ընթացքի մեջ էր ու շարունակվում է նաև այս տարի:

Նոր մեկնարկած ծրագրերից են Կոտայքի մարզի Սոլակի Մայրավանքի և Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այս շարքը շարունակական է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…