Գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթը:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական հետազոտությունների իրականացման համար տրամադրվելու են 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ՝ 2-5 անձից բաղկացած գիտական խմբերի՝ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաներին:
Խմբի ղեկավարը պետք է արտերկրից տեղափոխվի և թեմայի իրականացման ողջ ընթացքում բնակվի Հայաստանի Հանրապետությունում: Խմբի ղեկավար կարող են լինել 1972 թ. հունվարի 1-ից հետո ծնված այն անձինք, որոնք չպետք է մրցույթի հրապարակմանը նախորդող 4 տարիների ընթացքում հանրագումարային առավելագույնը 12 ամիս ուսումնառած կամ աշխատած լինեն Հայաստանում, և որոնք գիտական աստիճանը ստացել են.
Շեմ 1՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո,
Շեմ 2՝ 2002 թվականի հունվարի 1-ից հետո։
Թեմաների ընտրությունը կատարվում է մրցութային խորհրդի կողմից՝ հիմք ընդունելով գիտական փորձագետների հաշվետվությունները։ Կարևորագույն չափորոշիչներից են թեմայի արդիականությունը, արդյունքների ազդեցությունը Հայաստանի գիտության և տնտեսության զարգացման վրա, խմբի ղեկավարի գիտական գործունեության փորձն ու արժեքավոր ձեռքբերումները:
Մրցույթում հաղթած թեմաների գիտական աշխատանքները իրականացվելու են ընդունող կազմակերպություններում, որոնք կարող են լինել ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններ։
Խմբում ընդգրկված կատարողները կարող են լինել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, և թեմայի իրականացման ողջ ընթացքում խմբի բոլոր անդամները պետք է բնակվեն Հայաստանում։ Մրցույթում հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդ գիտնականների ներգրավվածությանը։ Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1987 թ. հունվարի 1-ից հետո և կարող են լինել բուհի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ։ Ավելին՝ թեման իրականացնելիս՝ 12 ամիս անց, խմբի ղեկավարը կարող է ընդլայնել թիմը մինչև 35 տարեկան 2 կատարողներով:
Խումբը պետք է ունենա արտերկրի գործընկեր, իսկ երիտասարդ խմբի ղեկավարի դեպքում՝ նաև խորհրդատու: Գործընկեր կարող են լինել համապատասխան մասնագիտությամբ արտերկրում աշխատող ակտիվ գիտնականներ, որոնք կպարտավորվեն թեմայի կատարման ընթացքում այցելել Հայաստան և ընդունել խմբի անդամներին համապատասխան արտասահմանյան գիտական հաստատություններում։ Թեմայի խորհրդատու կարող է լինել ինչպես ՀՀ ընդունող կազմակերպությունից, այնպես էլ արտերկրի կազմակերպությունից:
Թեմայի կատարումից ակնկալվող կարևորագույն արդյունքներից են առնվազն 10 գիտական հրապարակում ՄԳՇ ընդգրկված պարբերականներում, որոնցից առնվազն երկուսը՝ «Q1» և առնվազն երկուսը՝ «Q2» քառորդներում ընդգրկված ամսագրերում, իսկ հայագիտության և հումանիտար գիտությունների դեպքում՝ առնվազն 6 գիտական հրապարակում ՄԳՇ ընդգրկված պարբերականներում, որոնցից առնվազն մեկը՝ «Q1» և առնվազն մեկը՝ «Q2» քառորդներում ընդգրկված ամսագրերում, կամ մեկ մենագրություն:
Հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ irf-armenia.scs.am առցանց համակարգի միջոցով մինչև 2022 թ. օգոստոսի 5-ը ներառյալ (ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեից՝ հեռ.` 010-21-01-40 (*115,*116,*102), իսկ տեխնիկական հարցերով՝ հեռ.՝ 010- 210-140 (*108):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ