ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի կունենա Ե. Չարենցի «Ազգային երազ» պոեմի ռադիոներկայացման պրեմիերան

Հունիսի 8, 2022
Մշակութային լուրեր

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հունիսի 10-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա գրողի «Ազգային երազ» պոեմի համանուն ռադիոներկայացման պրեմիերան:

Երգիծական և ողբերգական ժանրերին պատկանող այս պոեմը Չարենց երազողի, հայրենասերի, քաղաքացու սթափեցման, զգաստացման կոչն է՝ ուղղված արկածախնդիր ազգային գործիչներին, ժողովրդին: Այն նաև Հայոց եղեռնի արձագանքն է չարենցյան ստեղծագործական աշխարհում։

Պոեմի մատուցման նոր ձևաչափը՝ ռադիոներկայացումը, կազմակերպվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի հանրային ռադիոյի համագործակցությամբ:

Ռադիոներկայացման հեղինակը և ռեժիսորը Արսեն Ղազարյանն է, կոմպոզիտորը՝ Վահե Հայրապետյանը, դերակատարներն են Սամվել Թոփալյանը (հեղինակ), Արամ Գևորգյանը (Ահո), Մխիթար Ավետիսյանը (Լեգիոն), Դավիթ Եղիազարյանը (ընկեր), Արմեն Սարգսյանը (զինակից), Անդրանիկ Զաքարյանը (վետերան), Դավիթ Գասպարյանը (մարտիկ), Սմբատ Ստեփանյանը (խենթ)։ Ձայնագրման օպերատորն է Արփինե Անտոնյանը, «Նանի օրորը»՝ Լուսինե Նազարյանի։

Թանգարանում կայանալիք պրեմիերային զուգահեռ՝ «Ազգային երազ» ռադիոներկայացումը կհեռարձակվի նաև Հայաստանի հանրային ռադիոյի եթերում:

(անոնսը՝ https://www.facebook.com/armradio.am/videos/694602301842268

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն