ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քաջերի սերունդները քաջեր են» Մ.Խորենացի

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը ու մարտի դաշտում ծավալված վերջին իրադարձությունները մեզ` հայերիս, դարձրել են մի ամբողջություն. ազգովի դարձել ենք հայրենիքի զինվոր` մեր արած գործով ու մեր բաժին նվիրումով:

Այսպիսի նվիրումով սկսվեց մեր՝ Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի հունվարի 27-ի միջոցառումը` նվիրված Հայոց բանակի 25- ամյակին:

Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգի զգաստացնող հնչյունների ներքո:

Իրենց ներկայությամբ ցերեկույթը պատվեցին հարգարժան հյուրեր ՀՀ զինված ուժերի պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ , գնդապետ Վարդան Թունյանը, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ավագ լեյտենանտ Հարություն Պետրոսյանը, Արցախյան ազատամարտի , կանանց հասարակական խորհրդի նախագահ, բուժծառայության գնդապետ Աիդա Սերոբյանը, մեծանուն գրող Մ. Գալշոյանի այրին` տիկին Ագնեսան, Արաբկիրի վարչական շրջանի կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետ Գայանե Հարությունյանը, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի խորհրդատու Արամ Գրիգորյանը, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Արմեն Բալբաբյանը և դպրոցի տնօրեններ:
Աշակերտների հայրենասիրական խոսքով, խրոխտ երգով ու պարով շարունակվեց միջոցառումը` հանդիսատեսին պարգևելով հուզիչ և ոգևորող ակնթարթներ: Հայ գրողների ստեղծագործություններից, հայոց պատմությունից արձակ և չափածո մեջբերումները, թատերականացված տեսարանները ավելի տպավորիչ ու նպատակային էին դարձնում դահլիճի մթնոլորտը: Բեմում կանգնած տարբեր դասարանների շնորհալի աշակերտների երգն ու պարը արևի ճառագայթների նման տարածվում էին դահլիճում` միահյուսվելով ներկաների սրտի խոսքին, թաքուն հուզմունքին ու նվիրական երազանքին:

Դպրոցի տնօրեն Հ. Դավթյանի անմիջական նախաձեռնությամբ և կազմակերպիչ Աիդա Չիլինգարյանի կազմակերպած այս միջոցառումը տնօրենի գնահատմամբ դպրոցի պատմության մեջ դարձավ նոր էջ` կարևորելով հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը, ընդգծելով, ցուցադրելով այն, որ մեր օրերում մեծանում է հզոր, գիտակ, հայրենասեր ոգի ունեցող մի սերունդ, որը այսօր էլ կարող է մի բռունցք դառնալ: Այս գնահատականը ավելի շոշափելի դարձավ, երբ իր սրտաբուխ խոսքով նույնը հավաստեց գեներալ - լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Նա ավելացրեց, որ միջոցառումը հերթական իրողություն է. այս դպրոցում կա հայրենասիրական ոգի և դաստիարակություն: Գեներալ- լեյտենանտ Մուրազ Սարգսյանը պատվոգրով պարգևատրեց դպրոցի տնօրեն Հ. Դավթյանին մատաղ սերնդի դաստիարակության գործում արժանին ներդնելու համար, իսկ աշակերտուհիներ Լիլիթ Գալստյանին (9-րդ Ա դաս.) և Լուսինե Թունյանին (10-րդ Ե դաս.)` ռազմահայրենասիրական միջոցառումներին և կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: 

Չափազանց հուզիչ էր, երբ գեներալ-լեյտենանտը իր բերած հուշամեդալը նվիրեց հայոց բանակում այժմ ծառայող, այս պահին արձակուրդում գտնվող, մեր դպրոցի սան Աբրահամ Սիմոնյանին, որը նույնպես ներկա էր միջոցառմանը:

Դպրոցի տնօրենը իր խոսքում նշեց նաև, որ մեր աշակերտների համար ոգևորող է , որ երկրի սահմանները պաշտպանողների մեջ են իրենցից ընդամենը մի քանի տարով մեծ տղաները` մեր դպրոցի երեկվա սաները: Նրանց են ուղարկվել նամակներ, շնորհավորանքի ուղերձներ, իսկ "Նամակ զինվորին" շարադրությունների քաղաքային մրցույթում հաղթող է ճանաչվել 12-րդ Բ դասարանի աշակերտուհի Մարիա Նազարետյանը. նա դպրոցի կողմից պարգևատրվեց պատվոգրով և համեստ հուշանվերով:
Ավարտվեց միջոցառումը` իր հետքը թողնելով հանդիսատեսի վառ հուշերում:

«ԻՆՉ ՄԱՐԴՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԵՐՆ Են, ԱՅՆ ԷԼ ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է» Մ. Խորենացի

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)