ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դու միշտ արթուն, իմ հա՛յ զինվոր»

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»
Մոնթե Մելքոնյան

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Դու միշտ արթուն, իմ հա՛յ զինվոր» խորագրով միջոցառում:

Միջոցառման նպատակն էր արժևորել հայոց բանակի ստեղծումը՝ որպես պետության անկախության պահպանման երաշխիք, հայ զինվորին և նրա ծնողին՝ որպես հայրենի երկրի խաղաղության պաշտպան: 

Միջոցառման պատվավոր հյուրերն էին ԱԺ պատգամավոր Ս. Ավետիսյանը, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ՀՀ ՊՆ Գյումրու կայազորի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը, Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը, Երկրապահ կամավորականներ. Գյումրու զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, պարտադիր զինծառայության մեջ գտնվող ուսանողների  45  ծնող, 2016 թվականին զորացրված, արցախյան պատերազմի մասնակից, բազմաթիվ պարգևների արժանացած ուսումնարանի շրջանավարտներ:

Միջոցառման սկիզբն ազդարարվեց պատվո պահակախմբի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներսբերումով և ՀՀ ազգային օրհներգով՝ Գյումրու կայազորի փողային նվագախմբի կատարմամբ:

Խորհրդանշական էր խոհախրատական բեմականացումը, որը ևս մեկ անգամ ապացուցեց  հայ ժողովրդի դարավոր պայքարի համար փրկարար փարոս դարձած ու պատմության խորքից ժառանգություն ստացած գրի, հավատի և ուժի զորությունը: 

Միջոցառման մասնակիցները, լինելով անկախության սերունդ, հպարտորեն ներկայացրին պատերազմների բովում թրծված և հաղթանակած 25-ամյա Հայոց բանակի կազմավորման պատմությունը՝ իմաստավորելով Հայրենիք, Անկախություն, Զինվոր վեհ գաղափարները:

Ներկաներին հուզեց զինվոր որդու երդումը մայր հայրենիքին, որը քաջասիրտ բազեի ճախրանքով ամրացավ յուրաքանչյուրի սրտում:

Հայրենասիրական խրոխտ երգն ու  պարը, հայրենաշունչ բանաստեղծությունները վկայակոչեցին, որ  բոլոր ժամանակների հայ զինվորը բանակ է տանում իր կամքը, արիությունը, որդիական սերը սեփական երկրի հանդեպ։

Մեծարանքի խոսք հղվեց ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից, կրթօջախի շրջանավարտ զինվորներին, ովքեր կրտսեր ընկերներին պատգամեցին երբեք չերկնչել և պահպանել արյան գնով ձեռք բերած անկախությունը:

Հուզառատ էր հատկապես այն պահը, երբ հերոսացած շրջանավարտները ծաղիկներ նվիրեցին այժմ ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներին՝ մաղթելով Հայաստան աշխարհին խաղաղություն, իսկ որդիներին՝ բարի վերադարձ:

Եվ  նժդեհաշունչ գաղափարները հնչեցին որպես զորակոչ՝ Լույսի, Ոգու, Ապագայի....

Ուսմասվար՝   Ս. Էլբակյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)