ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարչապետն այցելել է «Qatar Foundation» հիմնադրամ և Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն

Հունիսի 13, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կառավարական պատվիրակության անդամները Դոհայում այցելել են «Qatar Foundation» հիմնադրամ:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կառույցի գործունեությանը:

ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Նշենք, որ ՀՀ կառավարական պատվիրակության կազմում Կատար է մեկնել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն