ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երգով ու սիրով». Արցախում և Սյունիքում անցկացվում է երգչախմբային փառատոն

Հունիսի 14, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Կոմիտաս փառատոն» երաժշտական ՀԿ-ն հունիսի 10-17-ն Արցախում և Սյունիքում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը:

Փառատոնին Սյունիքի մարզից մասնակցում են 100, իսկ Արցախից՝ 150 երեխաներ:

Սյունիքի համայնքների և Արցախի տաղանդավոր պատանիներից կազմվել է հավաքական երգչախումբ, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ ելույթներով է հանդես գալիս Ստեփանակերտում և Կապանում։

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի տանն Արցախի 4 երգչախմբերի մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի փառատոնի եզրափակիչ համերգը:

Հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Գանձասար վանական համալիրում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել պատարագ:

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում անցկացվել է հոգևոր համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ:

Արցախից հետո «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ուղևորվելու է Սյունիքի մարզ:

Հունիսի 15-ին՝ ժամը 16:30-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում 12 երգչախմբերի մասնակցությամբ տեղի է ունենալու Սյունիքի փառատոնի եզրափակիչ համերգը:

Հունիսի 16-ին՝ ժամը 18:30-ին, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում անցկացվելու է հոգևոր համերգ, որին մասնակցելու է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…