ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարևորելով մեծահասակների ուսումնառությունը. «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում կանցկացվի նոր մրցույթ

Հունիսի 15, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն կառույց» անվանակարգում:

Այդ մասին հայտարարել են «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ՄՈՒԿ (Մեծահասակների ուսումնառություն և կրթություն) կազմակերպությունների և Մեծահասակների կրթության կենտրոնների հետ հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Մրցույթը հայտարարվելու է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի գործունեության 20-ամյակի և «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես Մեծահասակների ուսումնառության և կրթության բնագավառի լավագույն կառույցների վերհանման և արժևորման նախաձեռնություն:

Մրցույթին ինքնառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կառույցները, այդ թվում՝ ՀԿ-ներ, հիմնադրամներ, մասնավոր կրթական կառույցներ, բուհական կենտրոններ և այլն:

Կառույցների կրթական ծրագրերից առնվազն 60 տոկոսի շահառուները պետք է լինեն 18 տարեկանից բարձր անձինք:

Հայտերի ներկայացումը կսկսվի 2022 թ. հունիսի 20-ից և կավարտվի 2022 թ. սեպտեմբերի 30-ին: Հայտադիմումների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն լրացուցիչ:

Նշենք, որ «ԿրթաԲԱՑ»-ը մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ է, որի նպատակն է լայն հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, և այս համատեքստում ոչ ֆորմալ կրթությունը հեռանկարներ բացող հնարավորություն է ու մարդու ներքին ռեսուրսները բացահայտող գործընթաց:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)