ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն․ Սթարմուսը ներկայացնում է Հայաստանում անցկացվելիք համաշխարհային փառատոնի ծրագիրը

Հունիսի 17, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 16-ին Մատենադարանի մեծ սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։

Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:

STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։

Մամուլի ասուլիսը կրում էր ոչ սովորական ձևաչափ. հիմնական բանախոսը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, հեռավար միացումով հյուրընկալել էր STARMUS-ի խորհրդի անդամ Դեյվիդ Այքերին (David Eicher, Board member), Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերին (Edvard Moser, Nobel laureate, Neuroscientist) և երաժիշտ Դերեկ Շերինյանին: Հնչեցին նաև Բրայան Մեյի և Սերժ Թանկյանի ուղերձները։

«Ցանկանում եմ նշել, որ ուրախությամբ մասնակցել եմ վերջին 7 տարիների բոլոր STARMUS փառատոներին և մեծ բավականություն ստացել։ Սիրով սպասում եմ Հայաստանում ևս անցկացվի այս փառատոնը: Ես կխոսեմ ուղեղի աշխատանքի և երաժշտության կապի մասին։ Ուրախ եմ մաս կազմելու մտքի ու երաժշտության միաձուլման յուրօրինակ միջոցառումներին»,- նշեց Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերը ուղիղ տեսազանգի ընթացքում։

«STARMUS-ի շատ խոսնակների ջանքերի շնորհիվ է, որ այսօր պատկերացնում ենք մեր տեղը տիեզերքում և ոգեշնչում մարդկանց նորանոր ուսումնասիրությունների։ Մենք ոչ միայն աստղագիտության և աստղաֆիզիկայի, մոլորակների ուսումնասիրության ոսկե դարաշրջանում ենք ապրում, այլև ահռելի թվով նոր հայտնագործությունների ականատեսն ենք»,- մատնանշեց STARMUS-ի խորհրդի անդամ Դեյվիդ Այքերը։

«Շատ ոգևորված եմ, պատրաստվում եմ 3 օր առանձին ելույթներով հանդես գալ Սայմըն Ֆիլիպսի, Ռիկ Ֆիերաբրաչիի և Տիգրան Համասյանի հետ։ Շատ բազմազան ու որակյալ երաժշտություն ենք ներկայացնելու»,- նշեց անվանի երաժիշտ Դերեկ Շերինյանը։

STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյն իր տեսաուղերձում նշեց, որ համոզված է՝ Հայաստանում փառատոնը մեծ հաջողություն է ունենալու:

Սերժ Թանկյանը բոլորին հրավիրեց մասնակցել ու վայելել բարձրակարգ երաժշտության ու գիտության օրերը, որոնց նաև ինքն է մասնակցելու:

Գարիկ Իսրայելյանը ներկայացրեց STARMUS փառատոնի հիմնական ծրագիրը.

  • Կոնֆերանս «Բացահայտի՛ր տիեզերքը և փոխի՛ր աշխարհը» (Discover the cosmos and change the world), որն անցկացվելու է Մարզահամերգային համալիրի տարածքում, ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն,
  • Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար»,
  • «108 րոպե կլոր-սեղան քննարկում»՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ,
  • Սթար փարթի (Star Party)՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի և տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն անցկացվելու է Գառնիում։ Այստեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։

Ներկայացվեցին նաև ոչ պակաս կարևոր և ծրագրի մաս կազմող հավելյալ միջոցառումները, որոնք ամենատարբեր ձևաչափերով մշակվել են հատուկ հայաստանյան փառատոնի համար:

Նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար (Science Camp). Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաների շուրջ։ Ակնկալվում է շուրջ 100 հազար այցելուի մասնակցություն ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից և Արցախից։

Տիեզերական տեխնոլոգիաներ (Space Technologies) երկօրյա կոնֆերանսը, որն անցկացվելու է Մարզահամերգային համալիրում, ներգրավելու է համաշխարհային ճանաչում ունեցող շուրջ 20 խոսնակների, այդ թվում՝ տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։

Ծրագրին մասնակից հայաստանյան բուհերի (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) մասնակցությամբ հնարավորություն է ընձեռվելու ուսանողներին իրենց մայր բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների:

Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են նաև բազմաթիվ այլ գունեղ միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

STARMUS VI փառատոնի ամբողջական ծրագրին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական՝ https://www.starmus.com/Armenia էջում։

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)