ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն 338 մլն 100 հազար դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծը:
Այս գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և կուղղվի մարզիկների սպորտային նպաստների հատկացմանը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերին և ֆեդերացիաների՝ 2022 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ լավագույնս մասնակցելու համար։
«Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստ հատկացնել օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով` նոր կարգավորումը կնպաստի նաև, որ ՀՀ հավաքական թիմերն ավելի լավ նախապատրաստվեն Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին և վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Գումարը կհատկացվի Կառավարության որոշման կարգով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ցանկին համապատասխան: Այն կտրամադրվի 2022 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր ամիսները՝ ներառյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է սպորտի կարևորությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, և թե՛ մարզական առումներով: «Սպորտի ներկայացուցիչներին աջակցություն տրամադրելու համակարգը մինչ այս ինստիտուցիոնալ չի եղել: Այն շատ դեպքերում եղել է հատվածական, հայեցողական և շատ տարածական: Ցանկանում ենք խնդրի լուծումը դարձնել ինստիտուցիոնալ, որպեսզի կանխատեսելի լինի, թե մենք ինչ ենք նախատեսում և ինչ ենք ակնկալում»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդ տարվանից ծրագիրը կնախատեսվի արդեն պետական բյուջեով, և կգործի ինստիտուցիոնալ համակարգ․ «Այսինքն` կառաջնորդվենք ոչ թե անվանական ցանկերով, այլև հաստատված չափանիշներով: Այն մարզիկները, որոնք կհամապատասխանեն այդ չափանիշներին, կստանան համապատասխան աջակցությունը»։
2022 թ. հունիսի 1-ից օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրներին ամսական կվճարվի 500 հազար դրամ (առաջին մրցանակակիրների խրախուսման համար առանձին կարգ է գործում): Երրորդ մրցանակակիրներին կտրվի 400 հազար դրամ նպաստ: Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական կստանան 300 հազար դրամ: Աշխարհի առաջնություններում 1-ին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան 500 հազար, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 400 հազար, իսկ երրորդ տեղ զբաղեցրածները՝ 300 հազար դրամ: Եվրոպայի մեծահասակների առաջնությունում առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան 400 հազար, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 300 հազար, իսկ երրորդ տեղ զբաղեցրածները՝ 200 հազար դրամ:
Ամսական նպաստ է սահմանվել նաև օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում 4-8-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկների համար՝ 150 հազար դրամի չափով:
Երիտասարդների աշխարհի առաջնություններում առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան 200 հազար, երկրորդ տեղ զբաղեցրածները՝ 150 հազար, իսկ երրորդ տեղ զբաղեցրածները՝ 100 հազար դրամ: Եվրոպայի երիտասարդների առաջնությունների առաջին մրցանակակիրները կստանան 150 հազար, երկրորդ մրցանակակիրները՝ 100 հազար, իսկ երրորդ մրցանակակիրները՝ 75 հազար դրամ:
ՀՀ հավաքական թիմերի մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, թիմերի բժիշկների և մերսողների համար էլ նախատեսված են հետևյալ հատկացումները՝
ՀՀ հավաքականների մարզիչներ /մեծահասակներ`
ՀՀ հավաքականների մարզիչներ /երիտասարդներ`
ՀՀ հավաքականների մարզիչներ /պատանիներ`
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ