ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լեգենդար «Կուս» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

Հունիսի 17, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 18-ին` ժամը 19։00-ի, գերմանական «Կուս» լարային քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

Քառյակը միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ երաժիշտների կողմից համարվում է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։

Լեգենդար քառյակի երևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը տեղեկացրել է, որ «Կուս» քառյակի համերգային ծրագրերը միշտ առանձնանում են իրենց կոնցեպտուալ և բովանդակային խորությամբ, փոխկապակցվածությամբ։ Այդպիսին է նաև երևանյան համերգային ծրագիրը․ երեկոյի ընթացքում կհնչեն Յոզեֆ Հայդնի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի, Լեոշ Յանաչեկի, Կոմիտասի, Բելա Բարտոկի, Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները։

Արմեն Մանասյանը նշել է, որ գերմանական «Կուս» լարային քառյակի երևանյան այցի շրջանակում, բացի համերգից, կիրականացվի մշակութային իրադարձությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝ երաժշտության խնդիրների շուրջ քննարկում «Կուս» քառյակի ջութակահարներ Յանա Կուսի և Օլիվեր Ուիլլեի հետ:

Այն տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին: Բացի դրանից՝ կկայանան կամերային անսամբլի վարպետության դասեր: Իրականացվելու է միաժամանակ 4 վարպետության դաս, յուրաքանչյուրը՝ «Կուս» քառյակի անդամներից մեկի գլխավորությամբ։ Վարպետության դասերը կանցկացվեն հունիսի 19-ին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը շնորհակալություն է հայտնել քառյակի երաժիշտներին՝ Հայաստան այցելելու առթիվ. «Վստահ եմ, որ համերգը լեփ-լեցուն դահլիճ կունենա, շատ լավ կընդունվի ունկնդրի կողմից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից մեկը նմանօրինակ նախաձեռնություններին աջակցելն է»,- նշել է Սվետլանա Սահակյանը։

Քառյակի հիմնադիրներից Օլիվեր Ուիլլեն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար. «Երկրորդ անգամ ենք Հայաստան այցելում և շատ ուրախ ենք։ Համավարակի ընթացքում համերգներ և ճանապարհորդություններ չկային, իսկ հիմա արդեն հանդես ենք գալիս համերգներով: Այս համերգի ընթացքում նաև կներկայացնենք Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության մշակումը»:

Նշենք, որ «Կուս» քառյակը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել իր ստեղծագործական գործունեության ընթացքում։ 2019 թվականին «Կուս»-ն այն բացառիկ քառյակներից էր, որին շնորհվել է Ստրադիվարիուսի կողմից ստեղծված «Պագանինի» քառյակի գործիքների ժամանակավոր օգտագործման իրավունքը։ Միլիոնավոր դոլարներ արժեցող գործիքակազմն օգտագործելու պատիվը շատ քչերին է ընձեռվում․ գործիքները դարերի պատմություն ունեն, յուրաքանչյուրն ունի իր անհատական անունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)