ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը

Հունիսի 20, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։

Առաջարկվում է հաստատել hաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետևյալ գործակիցներն ու նորմատիվները.
Ոսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը` 108,8 հազ․ դրամ:

Դասղեկության համար նախատեսվող լրավճարը հավասար է

  • մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին,
  • 18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսին,

Մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին:

Մեթոդմիավորման լրավճարը հաշվարկվում է ըստ դասարանենրի թվի․ մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 4, 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 6, 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 8 մեթոդմիավորների հաշվարկով։

Նախագծով ամրագրվել է ներառական կրթության նպատակով ֆինանսավորման պահանջը բոլոր դպրոցներում՝ երեք բաղադրիչով. մասնագիտական ծառայությունների, ֆիզիկական միջավայրի հարմարեցում և յուրաքանչյուր երեխայի համար անհատական հարմարեցումների ֆոնդ։

Հաշվարկվել է նաև ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը:

Նորմատիվային ֆինանսավորում է նախատեսվում դպրոցի պահպանման ծախսերի համար։ Բոլոր դպրոցներում ամրագրվելու է հոգեբանների առկայության պահանջը։

Ամրագրվել են լաբորանտների հաստիքները և լաբորատորիաների պահպանման ծախսերը։

Դպրոցի տնօրենի, տնօրենի տեղակալի և վարչական այլ աշխատողների աշխատավարձի չափը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի հետ, որի նկատմամբ, ըստ պաշտոնների, սահմանվել են համապատասխան գործակիցներ։ Ղեկավար անձնակազմի վարձատրության հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաև ուսումնական հաստատությունում գործող դասարանների թիվը։

Նախագծի կարևորագրույն կետերից մեկն այն է, որ բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, սննդի գումարը, դասագրքերի ներդրումային գումարները բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։ Համադպրոցական ծախսերում ներառված լաբորատորիաների սարքերի և նյութերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված ծախսերը ևս չեն կարող օգտագործվել այլ նպատակի համար։

Սահմանվել է, որ մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն։ Այդ դեպքում հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար հաստիքներ չեն նախատեսվում։

Ընդունվելու դեպքում՝ նոր կարգն ուժի մեջ կմտնի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։

Դպրոցների ֆինանսավորման կարգի նոր նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 28-ը: Քաղաքացիները և շահառու խմբերն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)