ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ARMDOCT» նախագծի ներկայացուցիչների հետ քննարկել է դոկտորական ծրագրի բերալավման հարցեր

Հունիսի 20, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «ARMDOCT» նախագծին մասնակցող հայաստանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը մասնակցել են Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև նախագծի հայաստանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչներ։

«Էրազմուս+» կարողությունների զարգացման «ARMDOCT» նախագծի շրջանակում ԿԳՄՍ ԲՈԿ նախագահի հետ կազմված 4 աշխատանքային խմբերն այժմ մշակում և վերամշակում են երրորդ աստիճանի ընդունելության, ուսուցման և հետազոտության, աստիճանաշնորհման, կրեդիտային համակարգի, ինչպես նաև բարեվարքության կանոնակարգերը՝ հիմքում ունենալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը։

«Դոկտորական կրթության բարեփոխումները պետք է զուգահեռենք երրորդ աստիճանի կրթության որակի ապահովման և մշտադիտարկման կայուն մեխանիզմներով, ինչպես նաև լիցենզավորման պահանջների վերափոխմամբ, որպեսզի դոկտորական ծրագրեր իրականացնելու հնարավորություն ունենան միայն այն հաստատությունները, որոնք կբավարարեն նվազագույն պահանջները»,- իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Այս համատեքստում Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաև գիտական ղեկավարի ինստիտուտի կայացմանը՝ նշելով, որ պետք է հստակեցվեն պահանջները. «Բարեփոխման գործընթացում պետք է կարողանանք կայացնել նաև ղեկավարի ինստիտուտը, բազմաթիվ չափանիշներ փոխելով հստակեցնենք, թե ովքեր կարող են ղեկավարել ասպիրանտի հետազոտական աշխատանքը, որպեսզի ակնկալենք որակյալ գիտական աշխատանք»։

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնի ղեկավար, «ARMDOCT» նախագծի համակարգող Արևիկ Օհանյանը, ներկայացնելով նախագծի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները, տեղեկացրել է, որ վերոհիշյալ կանոնակարգերի վերջնական նախագծային տարբերակներն արդեն ամփոփվում են աշխատանքային խմբերի կողմից և առաջիկայում կներկայացվեն նախարարություն։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են ծրագրային, ֆակուլտետային, ինստիտուցիոնալ կամ միջբուհական, միջոլորտային համագործակցությունները։ Նախագծի շրջանակում ոչ միայն վերոհիշյալ համագործակցությունների համար իրավական համապատասխան բազա է ստեղծվել, այլ նաև առաջիկայում պիլոտային կերպով կգործարկվեն բազմաձև դոկտորական ծրագրեր՝ ներգրավելով մասնավոր կամ պետական ոլորտների կազմակերպությունների, միջազգային գործընկերների»,- նշել է նա:

Կարեն Թռչունյանը, կարևորել է բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների, արդյունաբերական ոլորտի համագործակցությունը խթանող երկարաժամկետ նպատակային ծրագրերի ներդրումը:

«Մեր երկրում այժմ արդյունաբերական և ակադեմիական ու գիտական կազմակերպությունների համատեղ հետազոտությունները գրեթե բացակայում են, որը մտահոգիչ խնդիր է: Կարծում եմ` համատեղ արդյունաբերական դոկտորական ծրագրերի ներդրումը անպայման պետք է դիտարկել»,- ասել է նա:

Ամփոփելով հանդիպումը՝ որոշվել է հնարավորություն տալ ծրագրի անդամ բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին պիլոտային կարգով ներդնել բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթության կազմակերպման նոր մոդելներ՝ համագործակցային ցանցերի (կոնսորցիումների) դոկտորական դպրոցների ձևավորմամբ և համագործակցային դոկտորական ծրագրերի (այդ թվում՝ համատեղ արդյունաբերական դոկտորական ծրագրեր) մշակմամբ։

Հիշեցնենք, որ «ARMDOCT» նախագիծը մեկնարկել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ, որի հիմքում ընկած է «Էրազմուս+» «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրումը՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի փորձը։

Ծրագիրը համակարգում է Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄՀ հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանի գլխավորությամբ:

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» «ARMDOCT» ծրագրի տևողությունը 36 ամիս է: Այն կգործի մինչև 2023 թվականը:

Ըստ ծրագրի` Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման ազգային քաղաքականությունը պետք է իրականացվի Զալցբուրգի սկզբունքներին համահունչ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։

Ծրագրում ընդգրկված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը, 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)