ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մեր երկիրը բավականին ճանապարհ անցել է դեպի ներառական կրթություն և տեսական փուլից այժմ քայլ է կատարում դեպի գործընթացի: «Տարիներ առաջ, երբ ընդամենը ներառական կրթության գաղափարախոսությունը մուտք գործեց Հայաստան, հասարակությունը խիստ բացասական ընդունեց` համարելով, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միևնույն դպրոցում կրթություն ստանալը հոգեբանորեն կազդի մյուս երեխաների վրա: Տարիներ անց հասարակության մոտ այդ առումով լուրջ դրական տեղաշարժեր արդեն առկա են»,-նշել է նախարարը: Նա հյուրերին տեղեկացնել է, որ մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության: Միաժամանակ խոսելով ներառական կրթության գաղափարախոսության մասին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ ներառականությունն առավել մեծ ընդգրկում ունի, քան հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովումն է: «Ցանկացած փոքրամասնության` սկսած սիրիահայ երեխաներից մինչև առանձնահատուկ կարողություններով օժտված երեխաների կրթության ապահովում` ներառական կրթության շրջանակում պետք է իրականացվի, հետևաբար կարծում ենք, որ բարեփոխումներ իրականացնելիս ներառականության գաղափարախոսությանը պետք է մոտենալ ամբողջության մեջ և ժամկետների առումով շտապողականություն չցուցաբերել»: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մարզ առ մարզ անցում է կատարվում ներառական կրթության, իսկ 2017 թվականից պետական բյուջեում ընդգրկվել է ուսուցչի օգնական հաստիքը, որի կարևորությունը հաշվի առնելով նախատեսվում է վերապատրաստման լուրջ ծրագիր իրականացնել:
Հանդիպման ընթացքում տիկին Բյուքենենին տեղեկացրել է, որ Երևան այցի նպատակներից մեկն էլ Հայաստանում որակյալ ներառական կրթության մատչելիության վերաբերյալ հաշվետվության հրապարակումն է:
«Human Rights Watch»-ի փոխտնօրենի ներկայացմամբ, ներառական դպրոցներ հաճախող հաշմանդամություն ունեցող աշակերտների մի մասի ծնողները ստիպված են լինում մինչև դպրոցական օրվա ավարտը մնալ դպրոցում, քանի որ երեխաները դեռևս մեկուսացված են զգում դասարանի մյուս աշակերտների շրջանում: Ըստ տիկին Բյուքենենի` հատկապես մարզերում ծնողների մի մասը խուսափում է երեխաներին ուղարկել ներառական կրթությամբ դպրոցներ` ուսուցումը կազմակերպելով տնային պայմաններում: Այս հանգամանքը տիկին Բյուքենենին մտահոգել էր 2 առումով` նախ, որ դպրոց չուղարկելու պատճառներից է դպրոցական շենքերի ֆիզիկական անհամապատասխանությունը կրթության առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող երեխաների համար, և տնային ուսուցման անարդյունավետությունը, որը խաթարում է երեխաների բնականոն կրթական գործընթացը: Նրա բնորոշմամբ` «տնային ուսուցման» անվանման տակ որոշ ծնողներ ներառական կրթության դպրոց չուղարկելով երեխաներին` սահմանափակում են երեխաների կրթություն ստանալու իրավունքը:
Բարձր գնահատելով «Human Rights Watch»-ի իրականացված հետազոտության արդյունքները` նախարար Լևոն Մկրտչյանը հավաստիացրել է, որ այս կազմակերպության խորհրդատվությունները կարևոր են մեր երկրի համար` համընդհանուր ներառականության անցման ճանապարհին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ