2022թ. հունիսի 11-ը Արմավիրի մարզի Մեծամոր կենտրոնացված համայնքի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի համար խորհրդանշանական օր էր: Դպրոցի շուրջ 185-ամյա պատմություն ունեցող գիրքը ավելացավ ևս մեկ էջով: Դպրոցի դասասենյակներից մեկը՝ այն մեկը, որտեղ անցել է դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Աշոտ Բալյանի ամբողջ աշխատանքային գործունեությունը՝ 45 տարուց ավել, այսուհետ կրելու է նրա անունը:
Դասասենյակի անվանակոչության արարողությանը ներկա էին Աշոտ Բալյանի հարազատները, ընկերները, գործընկերները, տարբեր տարիների նրա սաները, ովքեր իրենց վառ, հետաքրքիր ու զավեշտալի պատմություններով կիսվեցին սիրելի ուսուցչի, մարդու, իր գործի անմնացորդ նվիրյալի՝ Աշոտ Աղաբեկի Բալյանի մասին:
Աշոտ Բալյանը, ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1973թ. օգոստոսի 20-ից աշխատանքի է նշանակվել Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը:
Անմնացորդ նվիրումով, մեծ սիրով ու պատասխանատվությամբ կրթել ու դաստիարակել է հարյուրավոր սաների, ովքեր ավարտելով հայաստանյան և արտասահմանյան բուհեր, դարձել են լավ մասնագետներ և իրենց գործունեությունը ծավալել են ամենատարբեր բնագավառներում՝ գիտության, կրթության, բանկային, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում ի նպաստ հայրենիքի զարգացմանն ու շենացմանը:
Կրթության, գիտության նախարությունը, բարձր գնահատելով Աշոտ Բալյանի մեծ ավանդը մանկավարժական և մասնագիտական գործունեության մեջ, նրան արժանացրել է «Ավագ ուսուցիչ» կոչմանը , ստացել է «Հետազոտող ուսուցիչ» տարակարգ, պարգևատրվել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով, ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր: Նրա մասին հոդվածներ են տպագրվել շրջանային թերթում:
Յուրաքանչյուր պետության հիմքը նաև դպրոցն է: Ուրեմն թող շատ լինեն նման նվիրյալ և մասնագիտական բարձր որոկավորում ունեցող ու ըստ արժանվույն գնահատված ուսուցիչներ:
Կյանքի մասին պատմող տեսանյութ - Մաթեմատիկայի ուսուցիչը / Աշոտ Բալյան - YouTube
Միջոցառման ամբողջական տարբերակ - Բալյան Աշոտի անվան դասասենյակի բացման հանդիսավոր արարողություն - YouTube
Արմավիրի միջնակարգ դպրոցի անդրադարձը ՖԲ հարթակում - Արմավիրի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ - Posts | Facebook
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ