ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակին

Հունիսի 21, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 85-ամյակը։ Հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 21-ին՝ Ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ:

Միջոցառմանը հանդես կգան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տոնական երեկոյին կհնչեն հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ գործերից:
Համերգը կղեկավարեն դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդ Թոփչյանը։ Ռեժիսորն է Արթուր Սահակյանը։

Շուրջ 85 տարի գոյություն ունեցող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին Թաթուլ Ալթունյանի կողմից, որը մինչև 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր: 1961 թ. սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Հովհաննես Չեքիջյանն է:

Իր հարուստ պատմության ընթացքում երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» (1969 թ.), այնուհետև՝ «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումներին (1975 թ.): 2012 թ.-ին երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում երգչախումբը հանդես է եկել Փարիզի, Լոնդոնի, Պրահայի, Նյու Յորքի, Բոստոնի, Դետրոյթի, Լոս Անջելեսի, Մոսկվայի և այլ աշխարհահռչակ համերգասրահներում:

Կանադայում թողարկվել են երգչախմբի «LITURGIE ARMENIENNE», իսկ Մոսկվայում «LITURGY of KOMITAS» ձայնասկավառակները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)