ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ

Հունիսի 22, 2022
Սպորտային լուրեր

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիրներ:

Հայ մարմնամարզիկները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, կարողացել են նվաճել բացարձակ հաղթողի կոչումը: Աշխարհի գավաթի վերջին՝ չորրորդ փուլը, կայացել է Բաքվում:

Տոկիոյի 2021 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել հենացատկ վարժությունում: Նա վաստակել է 90 միավոր և նվաճել այդ մրցաձևի գավաթը՝ 10 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող ուկրաինացի մարզիկին:

Վահագն Դավթյանն էլ աշխարհի գավաթը նվաճել է օղակներ վարժությունում՝ վաստակելով 85 միավորով և 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած թուրք մարզիկին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն