ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Փետրվարի 22, 2017
Պաշտոնական

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ  կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Քննարկմանը ներկա են գտնվել միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ պետական գերատեսչությունների և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է  նաև նախաձեռնության հեղինակ, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և  Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: Նշվել է, որ Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու որոշումը պայմանավորված է Հայաստանում կրթության որակի բարձրացման, հանրակրթական համակարգում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան նորարարական պրակտիկայի ներդրման, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով դրա մրցունակության բարձրացման և լրացուցիչ ֆինանսական ու մտավոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությամբ: Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված  համագործակցությունը: Ընդգծելով, որ IDeA հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը կլաստերների ձևավորման առաջին լուրջ փորձն է, հանդիպման մասնակիցները կարևորել են կլաստերի ստեղծման իրավական հիմքերի և կողմերի պարտավորությունների հստակեցման հարցը: Մասնավորապես, անդրադարձ է եղել համապատասխան հայեցակարգային դրույթների, հիմնական մոտեցումների և գործողությունների հստակ ժամանակացույցի խնդրին: IdeA հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ նախագիծը կլինի բաց հարթակ կրթական  նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար, և կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով  կրթական համակարգի զարգացմանը: Կարևորվել է այն փաստը, որ բոլոր կողմերը առավելագույնս ներդնեն իրենց ռեսուրսները և ժամանակը` ծրագրին հաջող ընթացք ապահովելու համար: Քննարկման արդյունքում որոշվել է, որ  աշխատանքային խումբը կշարունակի պարբերական հանդիպումները` նախաձեռնությունը կյանքի կոչելու և այն ավելի առարկայական դարձնելու համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)