ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

100 տարի սովորեցնում են սովորել. Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը

Հունիսի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր 1573 շրջանավարտ ավարտական վկայական է ստացել: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով 100-ամյա բուհի հոբելյանական 2021-2022 ուստարվա շրջանավարտներին՝ փոխնախարարը նշել է, որ մանկավարժն այն կարևորագույն անձն է, որից կախված են մեր վաղվա օրը և երեխաների՝ որպես ՀՀ քաղաքացիների որակական հատկանիշները:

«Պահը, հիրավի, պատմական է, քանի որ 100-ամյա բուհի շրջանավարտներն առավել պատասխանատվությամբ պետք է իրագործեն իրենց առաքելությունը, այն է՝ կրթել սերունդներ՝ կիրառելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած բոլոր գիտելիքներն ու հմտությունները: Կարծում եմ՝ սրանից առավել վեհ ու կարևորագույն առաքելություն չի կարող լինել: Եվ մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս աջակցել ձեզ: Պետության ամենօրյա հոգածությունը ձեզ պետք է վստահություն ներշնչի, որ ճիշտ ընտրություն եք կատարել: Շնորհակալ ենք այն մանկավարժներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Հարկ է նշել, որ այսօրվա կադրերին գրկաբաց սպասում են նաև դպրոցները, որտեղ մանկավարժի ու լավ մասնագետի կարիք կա»:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր ելույթում փաստել է, որ Մանկավարժական համալսարանը բազում սերուդներ է ճանապարհել, սակայն այս տարի իրապես խորհրդանշական է. «Արդեն 100 տարի է սովորեցնում ենք սովորել: Շնորհակալ ենք այն բոլոր մանկավարժներին և կրթության նվիրյալներին, որոնք երկար ու ձիգ տարիներ ծառայել են այս համալսարանում՝ բարձր պահելով մանկավարժի կոչումը: Նրանք դրել են այն գիտական և գործնական ուղղությունների հիմքերը, որոնցով պայմանավորվել է ՀՀ մանկավարժական մտքի որակը: Սերունդներ կրթող ու դաստիարակող բոլոր մանկավարժներին փառք ու պատիվ»:

ԿԳՄՍ փոխնախարարն ու հոգաբարձուների խորհրդի մյուս անդամները հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ են շնորհել գերազանց արդյունք ունեցող բոլոր շրջանավարտներին:

Միջոցառման ավարտին ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի սաները հանդես են եկել համերգային մի շարք կատարումներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)