ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 28-29-ը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից կրթության ոլորտի ղեկավարներ:
Կրթության պատասխանատուները քննարկելու են գլոբալ հանձնառությունները, ներկայացվելու են ազգային խորհրդատվությունների նախնական արդյունքները:
Նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում, առանցքային հարցերի շուրջ թեմատիկ քննարկումներից բացի, պատվիրակները 2030 թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակում ներկայացնելու են կրթության զարգացման լավագույն փորձը։
Թեմատիկ քննարկումները ծավալվելու են ներառական, արդար, անվտանգ և առողջ դպրոցների, ուսուցիչների, մասնագիտական ուսուցման, աշխատանքի և կայուն զարգացման հմտությունների, թվային ուսումնառության, կրթության ֆինանսավորման խնդիրների շուրջ:
Քննարկման արդյունքները կներկայացվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Գագաթնաժողովին ընդառաջ, կրթության փոխակերպման ազգային հանձնառությունները մշակելու նպատակով, անդամ երկրները պետք է նախաձեռնեն ազգային ներառական խորհրդակցություններ՝ բոլոր ոլորտների և գործընկերների ներգրավմամբ:
Ստեղծվելու է հարթակ երեխաների, երիտասարդների, ծնողների և ուսուցիչների համար՝ իրենց տեսակետները լսելի դարձնելու նպատակով: Սա հնարավորություն է տալու միավորելու կրթության համակարգը վերափոխելու ջանքերը` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին և շահառուներին:
Նախապատրաստական գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային խնդիրներին առնչվող կրթության փոխակերպման թեմատիկ քննարկումներ, որոնցից անմասն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը:
Նշենք, որ Հայաստանը մշակել է 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք գագաթնաժողովում ներկայացվող հարցերի նախնական բովանդակությունը: Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են հետևյալ սկզբունքներով՝ մոբիլիզացնել գործողությունները, գտնել լուծումներ՝ նպատակ ունենալով վերափոխել կրթությունը մինչև 2030 թվականը:
Յուրաքանչյուր երկիր հանձնառու է լինելու ժամանակակից մարտահրավերների պայմաններում (տարատեսակ համավարակներ, գլոբալ կլիմայական ճգնաժամ, արագ տեխնոլոգիական փոխակերպում և այլն) ապահովել որակյալ կրթություն և ցկյանս ուսուցում:
Հունիսի 29-ին նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ելույթը փարիզյան գագաթնաժողովում:
Հավելենք, որ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ։ Հանդիպումների ընթացքում Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները։
Քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրման առնչվող հարցեր։ Ստեֆանիա Ջիանինին և Դոն Լինչը կարևորել են Հայաստանում կրթության ոլորտի փոփոխությունները, վերահաստատել իրենց պատրաստակամությունը փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ