ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներառական կրթությունը՝ կրթական բարեփոխումների առանցքում. մեկնարկել է «EduArmenia2022» աշխատաժողովը

Հուլիսի 1, 2022
Լուրեր կազմակերպություններից

Այսօրվանից կրթական ոլորտի շուրջ 700 ներկայացուցիչ առկա ձևաչափով կմասնակցի «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բանախոսություններին ու քննարկումներին, որոնք տեղի կունենան Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Աշխատաժողովն այս տարի կրում է «Ներառական կրթություն» խորագիրը և կտևի մինչև հուլիսի 4-ը:

«Ներառական կրթություն» աշխատաժողովն անցկացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ու «EDUArmenia» հիմնադրամի համագործակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Այն մեկ հարթակում է համախմբել ներառական կրթության բոլոր շահագրգիռ կողմերին՝ դպրոցներից մինչև պետական կառույցներ։

Միջոցառման մեկնարկը ողջունել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով միջոցառման դերը կրթական բարեփոխումների առանցքում. «Մենք կարող ենք գիտակցել խնդրի կարևորությունը, բայց մեզ պետք են գործընթացներն առաջ տանողներ: Դրանք առաջ են տանում ձեզնից յուրաքանչյուրը՝ իր դպրոցում, ուսումնական հաստատությունում, իր տեղում:

Հուսով եմ՝ այս օրերին ականատես կլինենք բովանդակային քննարկումների, ավելի իրազեկ ու պատրաստ՝ դիմագրավելու այն բոլոր խնդիրները, որոնք մեր առջև կան և սպասվում են: ԿԳՄՍ նախարարությունը մանրամասն հետևելու է բոլոր քննարկումներին: Փորձելու ենք փոխառել հնչող մտքերն ու գաղափարները, կիրառել դրանք բարեփոխումների գործընթացում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ կարևոր փոփոխությունների ճանապարհին համագործակցելու և միասնական գաղափարն իրականացնելու համար:

Փոխնախարարը համառոտ ներկայացրել է պետական քաղաքականությունը ներառական կրթության՝ որպես ոլորտի առանցքային ուղղություններից մեկի շրջանակում: Ըստ նրա՝ «Հանրակրթության մասին» օրենքում սկզբունքային փոփոխություններ են կատարվել. ներառական կրթության դրույթներն էապես վերանայվել են. «Խնդիր ենք դրել ընդլայնելու ԿԱՊԿՈւ հասկացությունը և դրա բովանդակության մեջ ներառելու այն բոլոր առանձնահատկությունները, որոնք իրոք պետք է հաշվի առնենք, եթե ուզում ենք ունենալ իրապես որակյալ կրթություն: Նման մոտեցումն ընդլայնում է նաև աշխատանքային դաշտը:

Էապես փոխվելու է ներառական կրթության ֆինանսավորման ձևը: Եվ կրթության բարձրացված չափաքանակից անցում ենք կատարում նպատակային ֆինանսավորման: Բոլոր դպրոցները պետք է լինեն հասանելի, մատչելի և ներառական՝ պատրաստ ցանկացած պահի կազմակերպելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը: Բոլոր կարիքները պետք է ապահովենք, և դրա համար նպատակային ֆինանսավորումը պլանավորել ենք 3 ուղղությամբ՝ միջավայրային հարմարեցում, մասնագիտական ծառայությունների հասանելիություն, խելամիտ պայմանների շրջանակ՝ անհատական մակարդակում յուրաքանչյուր երեխայի ապահովելու համար»:

Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ համակարգային փոփոխությունների շրջանակում հատուկ դպրոցները կվերակազմավորվեն ռեսուրս կենտրոնների, որտեղ կուտակված ներուժն ու մասնագիտական ռեսուրսը կուղղվեն ամբողջ համակարգի զարգացմանն ու մյուս հաստատությունների օժանդակմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ:

Այս տարի առաջին անգամ է աշխատաժողովն անցկացվում նաև առկա ձևաչափով, և մինչև հուլիսի 4-ը ներառյալ կլինեն 120 ելույթներ, այդ թվում՝ առցանց հանդիպումներ։

«EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ հեռավար դասախոսություններին միացել են աշխարհի տարբեր անկյուններից՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, սփյուռքից, և տարբեր երկրների փորձագետներ ևս փորձել են փոխանցել իրենց իմացությունը, աջակցել աշխատաժողովի իրականացմանը:

Աշխատաժողովի ներառական կրթության բաժնի 60 խոսնակներ հանդես կգան դասախոսություններով, որոնց հիմնական թեմատիկ ուղղություններն են՝

Ներառական կրթության քաղաքականություն, արժեքների ձևավորում,
Դասավանդման ներառող ռազմավարություններ, այդ թվում՝ ուսուցման համընդհանուր ձևավորում,
Կրթական միջավայրի հարմարեցումների ապահովում, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների կիրառում,
Ներառականությունը նախադպրոցական տարիքում,
Ներառականությունը հետդպրոցական կրթության մեջ,
Բացառիկ ընդունակություններով սովորողների կրթության կազմակերպում:

Դասախոսություններից բացի՝ նախատեսվում են նաև հարցուպատասխան ձևաչափով քննարկումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)