ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երիտասարդական նախաձեռնություն՝ ՄԱԿ-ի 100-ամյակին ընդառաջ

Հուլիսի 4, 2022
Միջազգային լուրեր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահը հանդես է եկել «Voices of Youth - Time Capsule» խորագրով նախաձեռնությամբ, որով ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արվում տրամադրել երիտասարդների կողմից տեսաձայնագրված երկուական ուղերձ, որոնք պահպանվելու են ՄԱԿ կենտրոնակայանում ֆիզիկական ու առցանց ձևաչափով ու հրապարակվելու են 2045 թ.-ին՝ ՄԱԿ-ի 100-ամյակի կապակցությամբ։

Տեսաուղերձներում 8-15 տարեկան երիտասարդներն իրենց մայրենի լեզվով պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «2045 թվականին լրանալու է ՄԱԿ-ի 100-ամյակը։ Որո՞նք են ձեր հույսերը, ի՞նչ տեսք է ունենալու աշխարհը 2045 թ. ձեր, ձեր երկրի և աշխարհի համար (In 2045, the United Nations will turn 100. What is your hope for how the world will look like in 2045 years, for you, your country and the world?)»։

Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, կարող են անդրադառնալ խաղաղության, մարդու իրավունքների, զարգացման, տեխնոլոգիաների, աշխատանքի և կլիմայի փոփոխության խնդիրներին։

Տեսաուղերձների տևողությունը չպետք է գերազանցի 30 վայրկյանը, ինչպես նաև անհրաժեշտ է տրամադրել ելույթի անգլերեն թարգմանությունը։ Տեսաուղերձները մինչև սթ հուլիսի 5-ն անհրաժեշտ է ներբեռնել https://un-mam.cimediacloud.com/file-request/2DS9ADQM#/add-files կայքէջում։ Տեսաուղերձի չափորոշիչները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.un.org/pga/76/wp-content/uploads/sites/101/2022/01/Audio-Video-Guidelines-for-PRVS.pdf։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն