ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյանը նորանոր հաջողություններ է մաղթել երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին

Հուլիսի 4, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո):

Ջուլիանան հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի: Տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում հաղթող է ճանաչվել՝ գրավելով 1-ին տեղը:

Նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Ջուլիանա Գրիգորյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր այս հարթակներում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ, ինչը մեծ հպարտություն և ոգևորություն է պարգևում բոլորին:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք և գիտենք, որ Դուք կարևոր հաղթանակներ եք գրանցել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք և վերահաստատում, որ պատրաստ ենք աջակցելու և նպաստելու կարևոր այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են ընձեռում առավել բարձր մակարդակով ներկայանալու հեղինակավոր հարթակներում»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հետաքրքրվելով՝ ինչ խնդիրներ կան նպատակի իրագործման ճանապարհին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

Ջուլիանա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան մրցույթին աջակցելու կապակցությամբ, ինչը հաղթանակի հասնելու համար նաև բարոյահոգեբանական աջակցության մեծ և կարևոր գործոն է հանդիսացել:

Երիտասարդ արվեստագետը նախարարին տեղեկացրել է, որ մրցույթներում հաղթելու արդյունքում հրավեր է ստացել մասնակցելու միջազգային տարբեր հարթակներում կայանալիք համերգների, իսկ առաջիկայում՝ հուլիսի 15-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեներգչուհին կմասնակցի «Ալեկո» օպերային ներկայացմանը:

Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ջուլիանա Գրիգորյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ:

Նշենք, որ Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:

Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)