ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ․ առաջարկվում է ներդնել ուուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ

Հուլիսի 4, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի» նախագիծը։

Նախագծով առաջարկվում է ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով:

Նախագծով առաջարկվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։

Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ դասավանդող և ավագ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ վերապատրաստող և հետազոտող ուսուցիչ։

Այսպես՝ հաստատության ուսուցչին առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներից դասավանդող ուսուցչի, երկրորդ աստիճանի տարակարգ՝ ավագ ուսուցչի, երրորդ աստիճանի տարակարգ՝ վերապատրաստող ուսուցչի և չորրորդ աստիճանի տարակարգ՝ հետազոտող ուսուցչի բնութագրերին համապատասխանելու դեպքում։

Տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել դրա համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում՝ առանց ժամանակային սահմանափակման։ Համապատասխան բնութագրին համապատասխանելու դեպքում շնորհվում է տարակարգ, որի համար ներկայացվող նյութերն ու փաստաթղթերը հստակ սահմանված են։

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է արդիականացնել տարակարգի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին։ Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքում խմբագրվել է «որակավորման տարակարգ» հասկացության սահմանումը՝ փոխկապակցելով «մասնագիտական չափանիշ» հասկացությանը, որից ելնելով էլ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում։ Մասնավորապես՝ վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար անհրաժեշտ է դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, իսկ հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում։

Հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:

Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ ուսուցիչն ազատվում է աշխատանքից: Եթե տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում ուսուցիչը նորից անցնում է ուսուցչական աշխատանքի որևէ հաստատությունում, ապա հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար տարակարգը պահպանվում է: Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է նաև, երբ ուսուցիչը զրկվում է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչպես նաև ատեստավորման արդյունքում չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Հաստատությունից այլ հաստատություն տեղափոխված ուսուցչի տարակարգը պահպանվում է:

Տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար`

  1. Հետազոտող ուսուցչի բնութագրին համապատասխանելու դեպքում չորրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50 տոկոսի չափով.
  2. Վերապատրաստող ուսուցչի բնութագրին համապատասխանելու դեպքում երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով.
  3. Ավագ ուսուցչի բնութագրին համապատասխանելու դեպքում երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով.
  4. Դասավանդող ուսուցչի բնութագրին համապատասխանելու դեպքում առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով:

Տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին:

Նախագծով կարգավորվում է նաև տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, որը տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին հնարավորություն է ընձեռում դիմելու միանգամից այդ տարակարգի համար՝ ի տարբերություն գործող կարգով սահմանվող սկզբունքի:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 14-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)