ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը». Վ. Դումանյանը շնորհավորել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտներին

Հուլիսի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

Այսօր տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Արդեն 87 տարի է, ինչ Բրյուսովի անվան պետական համալսարանը ճանապարհում է շրջանավարտներին, այս տարի՝ շուրջ 550 հոգու։

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է ուսանողներին և ընդգծել. «ՀՀ կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը: Հայաստանն այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով՝ գիտակ, պատասխանատու, նորարար, ստեղծագործական մեծ ավյունով լի, որոնք պատրաստ կլինեն կառուցելու իրենց ընդհանուր տունը՝ ապավինելով գիտելիքի ուժին»:

Շրջանավարտներին ողջույնի խոսք է հղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով նրանց բաժին հասած ուսումնական վերջին մարտահրավերներով լի տարիներին: Նախարարը խոնարհումով հիշատակել է նաև 44-օրյա պատերազմում մարտնչած և նահատակված ուսանողներին:

«Այս մթնոլորտում առավել ևս պետք է գիտակցենք, որ ամենահզոր զենքը կրթությունն է՝ սկսած նախադպրոցական շրջանից մինչև բուհ։ Լավ կրթությունը սովորեցնում է ճիշտ մտածել և, ըստ այդմ, ճիշտ որոշումներ կայացնել, քանի որ կրթությունը նաև անվտանգության երաշխիք է,- ասել է նախարարը և հավելել,- ձեզնից շատերը վաղը մեր երկրի գիտական, քաղաքական, մշակութային առաջատարներն են լինելու։ Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը»։

Նախարար Վահրամ Դումանյանը փաստել է, որ ՀՀ կառավարության ծրագրի մեծ մասը նվիրված է կրթության ու գիտության զարգացմանը՝ որպես պետության առաջնային գերակայություն։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ բուհերն իրենց վարկանիշն էապես կբարձրացնեն աշխարհի բուհերի ցանկում:

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթել է նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը. «Դուք այսօրվանից ստանձնում եք մեր երկրի, ժողովրդի բարօրության մեջ անձնական ներդրում ունենալու պարտավորությունը։ Հայրենիքին ծառայելը մեծագույն երջանկություն է. հաստատակամորեն գնացե՛ք առաջ՝ հաղթահարելով խոչընդոտները»:

Ավարտական երեկոն ուղեկցվել է ուսանողների երաժշտական կատարումներով ու ելույթներով, նախկին շրջանավարտների շնորհավորանքներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)