ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ակտիվանում են. կնքվել է հուշագիր

Հուլիսի 11, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ:

Ստորագրող կողմերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է Կախա Սիխարուլիձեի գլխավորած պատվիրակությանը, և մինչ հուշագրի ստորագրումը ամփոփել վերջին անգամ Վրաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները: Նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում անցկացված միջոցառումները՝ երգի, պարի, նկարչության, կինոյի ոլորտներում, և փոխադարձ այցելությունների կարևորությունը: Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է Ջավախքում իրականացված «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը և տեղեկացրել, որ համանուն ցուցահանդեսը կբացվի և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում: Նա անդրադարձել է նաև հուլիսի 10-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» փառատոնին՝ նշելով, որ ապահովված է նաև վրաց կինոգործիչների ակտիվ ներկայությունը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում տոնվող Կինոյի 100-ամյակի շրջանակում համագործակցությունն ավելի մեծ ծավալներ կընդգրկի՝ որպես համատեղ գաղափարների իրականացման լավ առիթ:

Կախա Սիխարուլիձեն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և որպես փոխգործակցության առաջընթացի կարևոր բաղադրիչներ՝ ընդգծել է մշակույթի, մարդկանց, ոսկե միջինների, ըմբռնման պարտադիր առկայությունը:

Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես է եկել նաև ապագայում միասնական նախագծերի իրականացման առաջարկներով:

Առաջին անդրադարձը վերաբերում էր Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը, որը գտնվում է Ջավախքում: Ըստ փոխնախարարի՝ հայկական կողմը պատրաստակամ է ցուցաբերել փորձագիտական աջակցություն: Ա. Խզմալյանը հնարավոր է համարել գործընթացում մասնավոր ռեսուրսների ընդգրկումը:

Առաջարկների ցանկում էին նաև միասնական ջանքերի գործադրմամբ Եվրոպական խորհրդում մշակութային երթուղիների մշակումը, երկու երկրների Գեղարվեստի ակադեմիաների միջև համագործակցության սերտացումը, մշակութային փոխադարձ այցելությունները և այլն:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել ծրագրերի իրականացման ժամանակացույց և գործողությունների պլան ու անցնել հստակ քայլերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: